Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Դեռ 4 տարի առաջ եմ ասել, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու գինը Ղարաբաղն էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, ռուս հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն օրերս ուշագրավ հայտարարություններ է արել  արցախյան պատերազմի թեմայով։ Նա նշել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին օգնեց վերադարձնել Ղարաբաղը, և այժմ Բաքվի հերթն  է՝ դառնալ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի անդամ։ Կարծում եք՝ կա՞ ճշմարտություն այդ թեզի մեջ։

Ես այդ մասին խոսել եմ դեռ 4 տարի առաջ՝ ձեզ տված հարցազրույցում։ Այն ժամանակ նշել եմ՝ որպեսզի Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, Թուրքիան էլ իր  ազդեցությունը պետք է մեծացնի այդ տարածաշրջանում։ Նշել էի նաև, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հիմարություն կանեն, եթե դա թույլ տան, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այո՛, որպեսզի Ադրբեջանը դառնա այդ կառույցների անդամ, գինը պետք է լիներ Ղարաբաղը, ինչն ինքը ստացավ։ Ընդ որում՝ դա դեռ 4 տարի առաջ էի ասում, երբ նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Հիմա կարող եմ ավելացնել, որ եթե Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ի թույլտվությունը չլիներ, ղարաբաղյան պատերազմ չէր լինի։ Ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։ Չէր կարող ՆԱՏՕ-ի անդամ երկիրը բացահայտ օգնել Ադրբեջանին, եթե Միացյալ Նահանգներն իր համաձայնությունը չտար։

Տեսեք, թե այսօր ինչ մեծ ազդեցություն ունի Թուրքիան այս տարածաշրջանում. չէ՞ որ այդ ամենին գին էր պետք։ Շուտով որոշակի զարգացումներ կտեսնենք նաև Ղրիմում։ Օրերս Լավրովն ասաց, որ հույս ունեն, թե Թուրքիան Ղրիմի հարցով իր տեսակետը կփոխի։ Պատրաստի նախագիծ է, զարմանալու ոչինչ չկա։ Ռուսաստանն այսօր մեծ խնդիրներ ունի, ու իրեն նոր աջակիցներ են պետք։ Դոնբասում իրավիճակը լարված է, ու ամեն օր անկանխատեսելի զարգացումներ են հնարավոր։

– Այսինքն՝ Դուգինի ասածներում էլ կա ճշմարտություն՝ նոր շահավետ դաշնակիցների դիմաց Ռուսաստանն օգնեց Բաքվին ղարաբաղյան հարցում։

– Այո, ես այդ մասին ասել եմ 4 տարի առաջ։ Եթե մենք այսքան արժեզրկվել ենք, ապա այդ քայլերը միանգամայն հնարավոր էին։ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին միանալու համար մեծ պահանջներ է  դրել, ու այդ պահանջներից գլխավորը Ղարաբաղն էր։ Ամեն ինչի մեջ էլ ճշմարտություն կա, բայց այդ ճշմարտությունն ինչ գլոբալ  պրոյեկտի մաս  է՝ սա է կարևոր։ Եվ պետք է նոր  մարդ, որ այդ ճշմարտությունները հասկանա։ Դուք ի՞նչ եք մտածում՝ որևէ լուրջ ու հզոր երկիր այսօր մեզ հետ հարցեր կքննարկի՞։ Կարող է ցավակցեն, բայց երկիր, որը չունի ուղեղային կենտրոն, նրա հետ հաշվի չեն նստի։ Նման երկրներին  օգտագործում են այնքան, ինչքան իրենց պետք է։ Ու կապ չունի՝ այդ երկիրը պրոռուսակա՞ն է, թե՞ պրոամերիկյան։ Ցավալին էլ այն է, որ արդեն պրոթուրքականի ականատեսն ենք լինում։

Այս օրերին կան քննարկումներ, որ Ադրբեջանը հնարավոր է մասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին, և դրա համար պետք է Հայաստանի  թույլտվությունը։ Կա նաև տեսակետ, որ Հայաստանը դրան կարող է համաձայնել գերիների վերադարձի դիմաց։ Դա ինչքանո՞վ եք հնարավոր համարում։

– Եթե նման բան թույլատրվի, մոռացեք  Հայաստանի պետականության մասին։ Եթե դրա համար պետք է գերիներին հետ տան, արդեն երկրի գոյատևման հարց  է դրվում։ Պահանջները բոլորովին այլ բարձունքի վրա պետք է դրվեն։ Եթե գեներալիտետն ու հրամանատարները գիտեին, որ կռվում են այն զենքի դեմ, որի դեմ կռվել չեն կարող, նշանակում է՝ գիտակցված ուղարկում ես մահվան։ Դրա համար քանի՞ մարդ է պատասխան տվել՝ գեներալիտե՞տը, թե՞ գերագույն գլխավոր հրամանատարը։ Եվ եթե պատասխան չեն տվել, ուրեմն նման առևտուրը միանգամայն նորմալ է։ Մեր երեխաների կյանքի համար ո՞վ պետք է պատասխան տա, որ հիմա դրել նման հարցեր են քննարկում։ Ի՞նչ է  սա նշանակում՝ գերիներին հետ տան ու մասնակցե՞ն։

– Այսինքն՝ Հայաստանը չպետք է տա իր համաձայնությունը։

– Դու քաղաքական ոչ մի ուժ այլևս չես ունենա, «տրյապկա» ես դառնում, այլ բան չունեմ ասելու։

– Իսկ եթե   իսկապես դրվի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամակցության հարցը, կարո՞ղ է Հայաստանին պարտադրեն տալ իր համաձայնությունը։

– Հողերի մեծ մասն արդեն տվել են, սահմաններն իրար մոտեցրել։ Կա՛մ  գնում ենք նոր պատերազմի, կա՛մ ստեղծում   պայքարի գաղափարային հարթակ։ Ես հիմա կոչեր չեմ անի, եթե կարող եք՝ հաղթեք, բայց հերի՛ք է փիար անեք։ Այսօր ամենակարևորը ուղեղի կապիտալն է, իսկ ուղեղի կապիտալը կարող ես ցույց տալ, եթե հարթակներում  հաղթես։ Դա կարող է լինել Եվրամիությունը, ԵԱՏՄ-ն, Մաքսային միությունը… հնց այստեղ պետք է քո թշնամուն հաղթես ու ցույց տաս, որ ինքը խախտում է միջազգային բոլոր նորմերը։ Եթե դա չանես՝ հետևից գոռալով ոչնչի չես հասնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում