Friday, 07 05 2021
Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg
23:40
Ավստրալիայի հարավում 6.0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
23:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը
Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել
Թուրքիան հայտարարել է F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու մասին
22:50
Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ
22:40
Մյանմայում հարձակվել են գազատարը պահպանողների վրա
«Մենք գաղութ երկիր չենք»․Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Չավուշօղլուին
22:20
Հրապարակվել է չկառավարվող չինական հրթիռի լուսանկարը
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում
Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը
Լատվիայում ՀՀ դեսպանատունը մեծ աշխատանք է կատարել․ Թուրքիան փորձում էր տապալել գործընթացը
Քրեական կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
Ցավում եմ առաջին նախագահի հետ տեղի ունեցող ողբերգության համար․ Վահագն Հովակիմյան
Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղադրանքը հստակ չի եղել, պատասխանատուն Գլխավոր դատախազն է
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Բաքվում շտապ օգնության բժիշկները գործադուլ են հայտարարել խոստացված աշխատավարձները չվճարելու համար
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ
Շուշին հետ ենք բերելու առանց մեծ ջիգեր գործադրելու, առանց ոչ մի կրակոցի․ Ժիրայր Սեֆիլյան
21:04
Նախագահը չի սատարում որևէ ուժի
Չբարձրաձայնել այլեւս չի ստացվում․ Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Թուրքիայից արտահանման ամենամեծ ծավալները շարունակվում են ուղղվել դեպի Գերմանիա
Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան
Ուղիղ․ Ազգային-ժողովրդավարական բևեռի կազմակերպած երթը Երևանում
Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը
20:20
Էստոնիան հայտարարել է ռուսական ԻԼ-96 ինքնաթիռի կողմից երկրի օդային սահմանը խախտելու մասին
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց

Արման Թաթոյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով նամակ է հղել միջազգային կառույցներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 19-ին պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ տվյալներ է ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով: Արման Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ:

Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով։

Ուստի, հաշվի առնելով նշված միջազգային մարմինների մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` նրանց ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ հաստատության իրական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»,- գրել է Թաթոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});