Monday, 17 05 2021
Ռուսները օգնում են ադրբեջանցիներին․ Սյունիքի շուրջ ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինել
ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
Ռազմական կցորդներն այցելել են պաշտպանության նախարարություն
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին
19:33
Մեծ Բրիտանիայում մեղմացվում են կորոնավիրուսային սահմանափակումները
Ինչ իրավիճակ է Սյունիքում. բնակիչները սպասում են բանակցություններով հանգուցալուծման
Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծել է Գազայի հատվածը․ 1 օրում 42 պաղեստինցի է սպանվել
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք՝ Սիսիանի ԲԿ-ում
19:06
Կիպրոսի իշխանությունները մեղմացրել են զբոսաշրջիկների համար սահմանափակումները
Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Արցախի ՄԻՊ-ը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
ԵԱՀԿ-ն շարունակելու է բարձրացնել բոլոր գերիների վերադարձի խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
18:40
ԱՄՆ-ն Իսրայելին կմատակարարի 735 դոլարի գերճշգրիտ զենք. Washington Post
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Եվրահանձնաժողովը հակամարտության հետևանքով ԼՂ-ում և հարակից տարածքներում տուժածների համար կտրամադրի հավելյալ 10 մլն եվրո
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով Երևանի բուժհաստատություններից մեկն է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Նախագահը ստորագրել է զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքը
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը ՌԴ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ
Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է. armtimes.com
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր
Ադրբեջանական նոր դիրքերի ներքո գտնվող Խնածախ գյուղում հողի հարկ են ուզում, ում հողերում ադրբեջանական դրոշն է
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
ՀԱՊԿ-ը բուտաֆորիկ կազմակերպություն է․ Հայաստանը գտնվում է աղքատ բարեկամի կարգավիճակում
Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի սուզանավին. Գազայի հատվածը հրթիռ է արձակել իսրայելական քաղաքի ուղղությամբ, կան վիրավորներ
16:42
Իրանը մերժել Է միջուկային գործարքի կատարման նախնական համաձայնագրի հնարավորությունը
16:33
Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում

Տոկիո-2020. Քանի մարզիկ կներկայացնի Հայաստանը. ակնկալվող մեդալների քանակը

Հուլիսի 23-ին Տոկիոյում կմեկնարկի տարվա գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային Օլիմպիական խաղերը։ Ինչ ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից, և ինչ հավակնություններ ունեն մերոնք Ճապոնիայի մայրաքաղաքում։

Այս պահին Հայաստանի հավաքականը բաղկացած է ընդամենը 6 օլիմպիականներից։ Վերջերս Բուդապեշտում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում նվաճելով ոսկե մեդալներ՝ ուղեգրեր նվաճեցին ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը։ Ավելի վաղ օլիմպիական ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարուղար Հրաչյա Ռոստոմյանը օրեր առաջ ասել էր, որ մեր օլիմպիական հավաքականի վերջնական կազմը բաղկացած կլինի մոտավորապես 12-14 մարզիկներից։ Նշենք, որ 2016 թվականին Ռիոյում կայացած նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։

Ինչ խոսք, համեստ կազմ ունենալու գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակն է, որի պատճառով անցյալ տարի հետաձգվեցին թե՛ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, թե՛ վարկանիշային մրցաշարերը։ Ամեն դեպքում, այսօր կարող ենք փաստել, որ մեր Օլիմպիական հավաքականի կազմը 2016 թվականի համեմատ երկու անգամ նվազել է։ Նախորդ Օլիմպիադայում Հայաստանը նվաճել էր 4 մեդալ՝ մեկ ոսկե և երեք արծաթե։ Օլիմպիական չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալ։ 5 տարի անց մեր գլխավոր հույսը կրկին Արթուր Ալեքսանյանն է, իսկ ծանրամարտում տարիներ առաջ տեղի ունեցած դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանին հատկացված է ընդամենը մեկ տեղ։ Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ կապված վերջին միջադեպից հետո դժվար է ասել՝ այս մարզիկը կմեկնի՞ Տոկիո, թե՞ ոչ։ Համենայնդեպս, տեղի ունեցածից հետո Մարտիրոսյանի համար մեծ մրցաշարին պատշաճ նախապատրաստվելը դժվար կլինի նաև հոգեբանորեն:

Վերջին տարիներին մեր ծանրորդները բավական հաջող են ելույթ ունենում միջազգային հարթակում։ Եվրոպայի վերջին առաջնությունում մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 4-րդ հորիզոնականը։ Ինչ խոսք, ցավալի է, որ այլ հանգամանքների պատճառով մեդալի իրական հավակնորդ 3-4 ծանրորդներ չեն մեկնի Տոկիո։ Ցավով պետք է արձանագրենք, որ կազմի կրճատվելուն զուգահեռ՝ որոշակիորեն նվազել են նաև մեդալներ նվաճելու հույսերը։ Բարձր արդյունքներ ենք ակնկալում Վազգեն Թևանյանից և Արսեն Հարությունյանից, որոնք վերջին շրջանում հայկական սպորտի գլխավոր հայտնություններ են։

Այս պահին սթափ գնահատելով իրավիճակը՝ կարող ենք ասել, որ նախորդ օլիմպիադայի համեմատ Հայաստանն ունի բավական համեստ կազմ և մեդալների 3-4 իրական հավակնորդ։ Ամենաշատ մեդալներ մեր հավաքականը նվաճել է 2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում։ Մասնավորապես, Չինաստանից մեր հավաքականը վերադարձել էր 6 բրոնզե մեդալով։ Որակական առումով մերոնք լավագույն արդյունքը գրանցել են նախորդ Օլիմպիական խաղերում։ Մինչև Ռիոյի խաղերը՝ Հայաստանը 20 տարի օլիմպիական չեմպիոն չէր ունեցել։ Մասնավորապես Արթուր Ալեքսանյանից առաջ անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոնը ըմբիշ Արմեն Նազարյանն էր, որը ոսկե մեդալ նվաճել էր 1996 թվականին Ատլանտայում տեղի ունեցած օլիմպիադայում։ Այնուհետև Նազարյանը մեկնել էր Հայաստանից՝ ելույթ ունենալով Բուլղարիայի դրոշի ներքո։ Ատլանտային հաջորդած Սիդնեյի և Աթենքի Օլիմպիական խաղերում մեզ հաջողվել էր նվաճել ընդամենը մեկ բրոնզե մեդալ։

Ինչ վերաբերում է մասնակիցների քանակին, ապա մեր երկիրը ամենաշատ մարզիկներով՝ 33, ներկայացել է Ռիոյի օլիմպիական խաղերին։ 32 մարզիկով ներկայացել ենք Ատլանտայի օլիմպիական խաղերին։ 25-ական մարզիկով էլ Հայաստանը մասնակցել է Սիդնեյի, Լոնդոնի և Պեկինի օլիմպիական խաղերիին։ Աթենքում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացրել են 18 մարզիկներ։ Սա միակ Օլիմպիական խաղերն են, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ոչ մի մեդալ չեն նվաճել։

Արդեն իսկ կարող ենք փաստել, որ Տոկիոյի օլիմպիադայում Հայաստանը կունենա պատմության մեջ ամենափոքր թվով մասնակիցները։ Նույնիսկ տեսականորեն մերոնք հնարավորություն չունեն 18-ից ավելի ուղեգիր նվաճելու։ Այս տարի Հայաստանը չի օգտվելու նաև սպիտակ քարտերից։ Ամեն դեպքում լիահույս ենք, որ մինչև խաղերի մեկնարկը մեր հավաքականում դրական տեղաշարժեր կլինեն, և մեզ կհաջողվի կրկնել, գուցեև գերազանցել նախորդ Օլիմպիադայում գրանցված արդյունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում