Saturday, 08 05 2021
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
Ծանր է, բայց խոսելու ժամանակը չէ, հաղթողի կարգավիճակը վերադարձնելու ժամանակն է
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում
Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»

ԱՄՆ պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի, կօգնեն Հայաստանին ազատվել ռուսական գաղութային լծից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները սահմանում է նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Պատժամիջոցների տակ են ընկնում ավելի քան 30 ռուսաստանյան կառույցներ և անհատներ: Դուք մշտապես բարձրաձայնել եք Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության մասին, ի՞նչ եք կարծում՝ այս պատժամիջոցների սահմանումը մեզ վրա ինչպես կանդրադառնա։

Քանի որ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը միակողմանի է և իր բնույթով գաղութային, ապա Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշումները որքան շատ լինեն, այնքան նպաստավոր կլինեն Հայաստանի համար ու օգնելու են Հայաստանին ազատագրվել Ռուսաստանի գաղութային լծից։ Ես միայն դրականն եմ տեսնում այդ պատժամիջոցների սահմանման մեջ։ Եթե որոշակի տնտեսական խնդիրներ, անորոշ հավանականությամբ ենթադրենք, որ կարող են առաջանալ, ապա դրանք անհամեմատելի են այն նպատակի հետ, որն է Հայաստանի ազատագրումը։

– Կարծում եք՝ մեր իշխանությունները համապատասխան հետևություններ ու քայլեր կձեռնարկե՞ն։

– Մենք իշխանություն չունենք, դա գաղութային ադմինիստրացիա է։ Նույնիսկ արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկող գաղութային ադմինիստրացիա, որից ժամ առաջ անհրաժեշտ է ազատվել։ Թշնամուն ծառայող ադմինիստրացիայի քայլերը ևս պետք է նկատի ունենանք՝ որպես ազատագրական պայքարի ընթացքում վնասների կառավարման գործընթացի մի մաս։

– Նշում եք՝ ժամ առաջ ազատվել իշխանություններից, ի՞նչ հնարավորություններ կան դրա համար։

Միակ հնարավորությունը ազգի քաղաքականապես ակտիվ հատվածի ոտքի կանգնելն է։ Խոսքս ահռելի քանակների մասին չէ, երկու-երեք տասնյակ հազար մարդու մասին եմ խոսում։ Եթե այդքան մարդ ոտքի կանգնի, դուրս գա փողոց ու հրապարակ, կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի ազատագրել Հայաստանը։ Կիսագաղութային համակարգն էապես թուլացել է, նախկին ամրությունը չունի, դրա համար էլ հեշտացել է, պայքարը հնարավոր է իր տրամաբանական ավարտին հասցնել գերկարճ ժամանակահատվածում։

– Խոսվում է Բայդենի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին։ Ինչքանո՞վ եք դա հնարավոր համարում, և ի՞նչ հետևանքներ կունենա։

– Եթե ռուսական ծրագրերը սպասարկող գաղութային ադմինիստրացիայի հակահայկական քայլերը, հայտարարությունները չլինեին՝ միանգամայն հնարավոր էր։ Բայց ինչպես տեսնում եք՝ ուրացման քաղաքականություն են վարում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եղբայրություն են քարոզում։ Եթե դա չլիներ, ապա հավանականությունը 100 տոկոս էր։ Հիմա դժվար է ասել, բայց էլի մեծ հավանականություն կա։ Ի դեպ նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ոչ մեկ անգամ է այդ հարցին անդրադարձել՝ բոլոր մակարդակներով։ Բայց հերթական հայտարարությունը շատ կարևոր է նաև Հայաստանի անվտանգության ապահովման, Հայաստանի, հայ ժողովրդի սուբյեկտացման համար։ Դրանք են ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս գալու երկու հիմնական գործոնները։ Այսինքն՝ արտաքին անվտանգության ապահովումը և ազգի քաղաքական սուբյեկտացումը։ Երկուսին էլ էապես կնպաստի այդ հայտարարությունը։ Շատ ցանկալի է որ լինի, բայց կրկնում եմ՝ հաշվի առնելով այն ուրացողական քաղաքականությունը, որ 44-օրյա պատերազմից հետո որդեգրել է Հայաստանի կառավարություն կոչված ադմինիստրացիան՝ սպասարկելով ռուս-թուրքական շահերը, հավանականությունը որոշակի նվազում է։ Բայց տեսնենք։

– Եթե Բայդենն անի նման հայտարարություն՝ դա կանի այս իշխանությունների քաղաքականությունից ելնելո՞վ, թե՞ սեփական համոզմունքներով։

– Կառավարության գործունեությունը որոշակիորեն ազդում է, որովհետև ցանկացած պետություն մեկ այլ պետության հետ կապված որոշում կայացնելուց դիտարկում է տվյալ պետության քաղաքականությունը, նրա վարքագիծը, հաշվի է առնում նրա կամքը։ Թեպետ այսօր Հայաստանի կառավարությունը չի արտահայտում հայ ազգի կամքն ու շահերը, այնուամենայնիվ, ձևական լեգիտիմության համատեքստում այդպես է հարցը դրսևորվում։ Այնպես որ, այդ հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Բոլորս էլ պետք է հասկանաք, որ պետությունները շահերով են գործում ու հաշվի են առնում իրենց դիմաց եղած հանգամանքներն ու գործոնները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});