Առնվազն հինգ մարդ է տուժել Շրիվփորտ քաղաքում (Լուիզիանայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել է տեղի KSLA news հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի Է ունեցել ապրիլի 18-ի 21:02-ին (Երևանի ժամանակով ապրիլի 19-ի 6:02-ին): Պատահարի վայրում ծավալվել է 21 ոստիկանական ստորաբաժանում: Տուժածներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Այլ մանրամասնությոններ առայժմ չեն հայտնում։