Saturday, 08 05 2021
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը

Հայաստանի արտառոց դիսբալանսը. ժամանակ չկա, պետք է ուղղել արագ, բայց առանց ծայրահեղության մեջ ընկնելու

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունն ըստ ամենայնի անցկացվելու է քաղաքական ուժերի ռուսահաճ դիրքորոշման գերակայությամբ: Հայաստանում անգամ երբեմնի եվրոպական մոդելի պետության ջատագով քաղաքական ուժերն այսօր ձեռնամուխ են եղել ռուսական պետության հավատարմության սուր մրցավազքին, ընդ որում այնպիսի հետևողականությամբ, որ կանգ չեն առնի անգամ այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերության խնդիրներ առաջացնելու ռիսկերի առաջ: Այդպիսին է հետպատերազմական Հայաստանը, բայց դա նաև նախապատերազմական Հայաստանի խորքային արատն է: Արատ, քաղաքական համակարգի լրջագույն դիսբալանս, որ պարզապես առանձնապես սրությամբ դրսևորվել է միայն բավականին արտակարգ և արտառոց իրավիճակներում: Խոսքը այն մասին է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գերիշխել է մտածողությունը, որ քաղաքական հաջողության բոլոր բանալիները գտնվում են Ռուսաստանի ձեռքում, հետևաբար՝ միշտ պետք է նայել այդ ձեռքին, եթե անգամ դրա հետևանքով կարող են կտրվել Հայաստանի ձեռքերը: Այդպես կտրվեց եվրաասոցացման գործընթացին ուղղված Հայաստանի ձեռքը, որը երեքուկես տարի բարեհաջող բանակցել էր, ավարտել էր գործընթացը և պատրաստվում էր նախաստորագրման: Հայաստանի այդ ձեռքը կտրվեց քաղաքական համակարգի կազմակերպված դիսբալանսի հետևանքով, երբ այդ համակարգում բոլոր առանցքային դեր ունեցած ուժերը պայմանական «մեկ գիշերում» դիրքավորվեցին Եվրասիական միության օգտին, ինչի հետևանքով, բառի արդեն բուն իմաստով, մեկ գիշերում Սերժ Սարգսյանին պարտադրվեց Եվրաասոցացման փոխարեն հայտարարել Եվրասիական միության մասին: Դրան կարճ ժամանակ անց հետևեց Հայաստանի և Արցախի դեմ քառօրյա պատերազմը, որից հետո էլ, սակայն, Հայաստանում ոչ միայն ժամանակը չօգտագործվեց քաղաքական համակարգում լրջագույն դիսբալանսը կարգավորելու համար, դրան ուղղված գործընթացներ նախաձեռնելու համար, այլ խնդիրը, ըստ էության, խորացավ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևանքով:

Բանն այն է, որ հեղափոխությամբ Հայաստանում ձևավորվեց բարձր լեգիտիմությամբ իշխանություն, սակայն, ըստ էության, առավել քան սրվեց բարձր լեգիտիմություն ունեցող ընդդիմության ճգնաժամը: Արցախի դեմ երրորդ՝ խոշոր և դաժան պատերազմը, ստեղծեց նոր արտառոց վիճակ, որում առավել քան ցցուն է դառնում այդ խնդրի ծանրությունը: Մինչդեռ, Հայաստանի համար ոչ միայն չեն վերացել մարտահրավերները և դրանց հետ կապված կարևոր քաղաքական որոշումներ և ուղենշումներ իրականացնելու խնդիրները, այլ ավելի են սրվել և դարձել առավել քան կենսական հրամայական՝ պատմության նոր կրկնություններից խուսանավելու համար: Սակայն ինչպես նկատելի է անցնող ամիսներից, Հայաստանում ընտրական գործընթացը ոչ թե ծառայելու է խուսանավման, մանևրի քաղաքական կարողությունների ձևավորմանն ու քաղաքական դիսբալանսի վերացմանը, այլ հակառակը՝ խորացմանը:

Ըստ այդմ, Հայաստանի համար կենսական հրամայական է քաղաքական թևի ձևավորումը, որն իր գործունեությունը կկառուցի ոչ թե Ռուսաստանին մատուցվող ծառայությունների անմնացորդության, այլ Հայաստանին ծառայելու հաստատակամության վրա: Իսկ ծառայել Հայաստանին, նշանակում է Հայաստանը դիտարկել միջազգային, ոչ թե ռուսական անվտանգային համակարգի համատեքստում: Ըստ այդմ, Հայաստանի անվտանգային խնդիրները դիտարկել միջազգային բոլոր դերակատարների, ոչ միայն Ռուսաստանի հետ: Ընդ որում, այստեղ կարևոր է մեկ այլ հանգամանք՝ այդ բևեռը պետք է հեռու լինի հակառակ ծայրահեղությամբ ծուռ հայելու վերածվելու ռիսկից, կամ այդպիսին մանիպուլացվելու ռիսկից: Ասել կուզի, խնդիրը ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ Ռուսաստանի հետ մեկտեղ այլ աշխատանքային ուղղությունների վերաբերյալ բովանդակային պատկերացումներ ունեցող բևեռի ձևավորումն է, որը կկարողանա գտնել բալանսավորման, ոչ թե հակառակ ուղղությամբ դիսբալանսի ուղիները: Ժամանակը քիչ է, այդ հեռանկարով շահագրգիռ ուժերը պետք է գործեն արագ, համակարգված, մի կողմ թողնելով խմբային կամ անհատական հավակնություններ և դրանով արդեն իսկ այդ մակարդակում ցույց տալով քաղաքական բոլորովին նոր կարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});