Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 1.65 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել Հունաստանի ՌՕՈՒ օդաչուների համար թռիչքային ուսումնական կենտրոնի կառուցման և 22 տարի շահագործման համար: Այն խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, հաղորդել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, մեկնաբանելով գործարքի կնքումը, ասել է, որ այն «կամրապնդի երկու երկրների գործընկերությունն ու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում»:
Հունաստանն ուժեղացնում է իր պաշտպանունակությունը՝ Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ լարվածության ֆոնին: