Բրիտանացի դիզայներ և նախկին երգչուհի Վիկտորիա Բեքհեմն ապրիլի 17-ին նշել է իր 47-ամյակը: Իր ծննդյան օրը Վիկտորիան մասնակցել է ԱՄՆ-ում ֆուտբոլային մրցաշրջանի բացման առիթով կազմակերպված երեկույթին, որը տեղի է ունեցել Մայամիում՝ The Goodtime հյուրանոցում, հաղորդում է Dailymail-ը:
Մայամիում է գտնվում նրա ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի ֆուտբոլային ակումբը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Քիմ Քարդաշյանը և երգիչ Ֆարել Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ Վիկտորիա Բեքհեմի բիզնեսը լուրջ վնասներ է կրում: Նրա ապրանքանիշի ֆինանսական կորուստները 7 միլիոն դոլար են կազմում, նա նույնիսկ ստիպված է եղել վարկ վերցնել: