Իրանի հարավում սեյսմոլոգները գրանցել են 5.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին ապրիլի 18-ին հաղորդել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշիր նավահանգստային քաղաքից 96 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 160 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Գրանցվել է նաև երկու ուժեղ հետցնցում՝ 5 և 4.4 մագնիտուտ ուժգնությամբ:
Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին դեռևս տեղեկատվություն չկա: