Կիրակի օրը գնացքը վթարի է ենթարկվել Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձաններից մեկում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ուղևորատար գնացքի վագոնները ռելսերից դուրս են եկել Կալյուբիա նահանգում՝ Կահիրեից 48 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Բանհա քաղաքի մոտակայքում:
Գնացքը մեկնում էր Ալ-Մանսուր քաղաք: Նախնական տվյալներով զոհվել է ութ մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել շուրջ 100 մարդ:
Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են: