Ֆրանսիան պարտադիր կարանտին է սահմանել Բրազիլիայից, Արգենտինայից, Չիլիից և ՀԱՀ-ից ժամանողների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսի վարչակազմին հղումով:
Այս երկրներից ժամանողները ստիպված կլինեն տաս օր կարանտինում անցկացնել: Նրանց կթույլատրվի տնից դուրս գալ միայն որոշակի ժամերի:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 5.321.168 մարդ, մահացել է 100.752 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 35864 դեպք: