Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի երկու նավ կմտնի Սև ծով՝ Ուկրաինային աջակցելու և համերաշխություն հայտնելու համար, հաղորդում է բրիտանական The Times պարբերականը:
Ըստ պարբերականի, մեկ էսկադրոնային ականակիր և մեկ հածանավ կլքեն Միջերկրական ծովում թագավորական նավատորմի ավիակիրների խումբը և կժամանեն Սև ծով՝ Կիևի և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համերաշխությունը ցուցադրելու համար: