Ապրիլի 17-ին Լոնդոնում տեղի է ունեցել Եղիսաբեթ II թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը: Արքայազնի մարմինը կաղնե դագաղով ժամանակավորապես թաղված է Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգ մատուռում:
Արքայազն Հարին, որը վերջին տարիներին բարդ հարաբերություններ ունի թագավորական ընտանիքի հետ, նույնպես մասնակցել է պապի հուղարկավորությանը: Արարողությանը ներկա է եղել նաև նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, որի հետ, ըստ լրատվամիջոցների, Հարին վերջին շրջանում ընդհանրապես լեզու չէր գտնում:
Արարողության ժամանակ եղբայրները սկզբում հեռավորություն են պահել միմյանցից: Բայց հուղարկավորությունից հետո Հարին, Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնն, անսպասելիորեն միասին զբոսնել են պարտեզում: Այս իրադարձությունը ֆիքսել են լուսանկարիչները, հայտնում է Daily Mail-ը: Թե կոնկրետ ինչի մասին են խոսել թագավորական ընտանիքի անդամները, անհայտ է: