ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն իր թվայնացված դիմանկարի տեսքով NFT-տոկենը վաճառել է 5.5 միլիոն դոլարով:
Ըստ Süddeutsche Zeitung-ի, դիմանկարը ստեղծվել է դատարանի որոշման տեքստից, որում ասվում է, որ Միացյալ Նահանգների ԱԱԳ-ն հետևում է ամերիկացիներին: Նշվում է, որ կրիպտոնկարը վաճառվել է Ethereum կրիպտոարժույթով:
Սնոուդենը Twitter-ում շնորհակալություն է հայտնել աճուրդի մասնակիցներին՝ նշելով, որ ստացված հասույթը կուղղի «Մամուլի ազատության հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպությանը, որը նա ղեկավարում է 2017 թվականից: