Երեւանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
«Այս գարուն Եռաբլուրում արդեն տնկվել է 1694 ծառ»:
«Երբ ծառ են տնկում ՄԱՅՐԵՐԸ, ովքեր Հայաստանին տվեցին ամենաթանկը՝ իրենց Որդիներին։ Հայուհու օրինակելի կերպարը հենց այս ՄԱՅՐԵՐՆ են՝ իրենց ուժով, համեստությամբ, ազնվական զսպվածությամբ ու սրտում անսահման սեր ու բարություն կրող։ Շնորհակալ եմ, որ եկաք ու մեր կողքին էիք։ Այս գարուն Եռաբլուրում արդեն տնկվել է 1694 ծառ»: