Ամերիկյան ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու, Հանրապետական կուսակցության 2012թ. նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը համարվող Սառա Փեյլինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը: Սա Սառա Փեյլինի առաջին նմանատիպ սայթաքումը չէ: Եվ չնայած հաղորդավարը փորձել է օգնել Փեյլինին, դա նրան չի օգնել:
Նախկինում էլ Սառա Փեյլինը թույլ է տվել նմանատիպ սխալներ` եթե Վրաստանը լիներ ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ը պատերազմ կսկսեր Ռուսաստանի հետ: Իսկ այն հայտարարությունը, որ Ամերիկան պատրաստվում է զորքեր մտցնել Պակիստան, ստիպել էր 2008թ. նախագահի հանրապետական թեկնածուին` Ձոն Մաքքեյնին, հերքել դա և ներողություն խնդրել թույլ տված սխալի համար: