Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին՝ կապված Ռուսաստանի «թշնամական գործունեության» հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Ինչպես նշված է, դեսպանը կանչվել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն՝ քննարկելու կիբեռհարձակումը ամերիկյան SolarWinds ընկերության վրա, որին, ըստ Սպիտակ տան, գուցե աջակցում են ռուս հաքերները:
Բացի այդ, բրիտանական կողմը մտահոգություն է հայտնել «ժողովրդավարական գործընթացներին միջամտելու, Ուկրաինայի և ապօրինի բռնակցված Ղրիմի հետ սահմանի մոտ զինված ուժերի կուտակումների վերաբերյալ»: