Ջոզեֆ Բայդենը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակն անվանեց «բոլորովին անարդար»: ԱՄՆ նախագահն այսպես արձագանքեց լրագրողների խնդրանքին ՝ մեկնաբանել գաղութում ռուս քաղաքական գործչի վիճակի վատթարացման փաստը: Բայդենը շեշտեց, որ այս ամենը «բոլորովին անընդունելի է»:
Նավալնին հացադուլ է հայտարարել Վլադիմիրի մերձակա գաղութում, որտեղ կրում է պատիժը: Նա բժիշկ է պահանջում՝ իր ընտրությամբ: Այնուամենայնիվ, գաղութի վարչակազմը փաստում է, որ անհրաժեշտ բժշկական օգնությունը ամբողջությամբ տրամադրվում է: Փաստաբան Օլգա Միխայլովան ասաց, որ ընդդիմադիրը ցավեր է ունեցել մեջքի ու ոտքերի շրջանում, իսկ գաղութում նրան ցավազրկողներ ու վիտամիններ են տալիս: Նավալնին հրաժարվում է դրանից:
Փետրվարին Դաշնային քրեակատարողական ծառայության պահանջով Իլ Ռոշերի գործով Օլեգ Նավալնիի պայմանական պատժաչափը փոխարինվեց իրական՝ 3.5 տարի ազատազրկմամբ: