Ապրիլի 17-ի երեկոյան ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Հունաստանի սահմանին: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը Էգեյան ծովում գտնվող Դոդեկանեսի արշիպելագն է: Օջախը գտնվել է 9,9 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չկա: