Saturday, 08 05 2021
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»

Ազգայնականություն․ ծայրահեղ ագրեսիվությունից ծայրահեղ անլրջացում մեկ քայլ է

2018թ․ հեղափոխությունը, դրան հաջորդած դրամատիկ մի շարք իրադարձություններ արցախյան երկրորդ պատերազմը առաջ են բերել ազգայնականության թեմայի շուրջ քննարկումների մի ալիք, որտեղ, իհարկե, ներկայումս առավելապես գերիշխում են էմոցիաները, փոխադարձ անձնական համակրանքի կամ հակակրանքի դրսևորումները: Մինչդեռ, ազգայնականության թեման ինքնին կարևոր թեմա է յուրաքանչյուր ազգի համար, հատկապես այն ազգերի, որոնք պետականություն են կերտում հակառակորդներով շրջապատված և շրջափակված միջավայրում, և կամա, թե ակամա զգայուն են ամեն մի այդօրինակ հարցում: Բայց դա, թերևս, պետք է ենթադրեր հարցի վերաբերյալ առավել լուրջ մոտեցում, մինչդեռ խնդիրը ներկայումս անլրջանում է գրեթե անտանելիության աստիճան, ինչպես ցանկացած այլ բանավեճի փորձ Հայաստանի Հանրապետությունում:

Ազգայնականությունը կարևոր գաղափարաբանական եզր է, որը, թերևս, անհրաժեշտ է պետական և հասարակական շատ խնդիրներ լուծելու համար: Ավելին` այդ գործիքը կարող է կիրառվել անգամ, այսպես ասած, ոչ ազգայնականների կողմից: Օրինակ` եթե երկրում իշխող գաղափարախոսությունը ազատականությունն է, այսինքն` այդ գաղափարախոսության ուժն է իշխանության, պետական դիվանագիտության, արտաքին քաղաքականության որոշ հարցեր նա կարող է լուծել ազգայնական ուժերի օգնությամբ, նրանց հղում անելով, նրանց գործոնը միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս հանուն պետական շահի ծառայեցնելով:

Բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանում լինի ոչ թե քրեաօլիգարխիկ, այլ քաղաքական «ընդդիմություն», լինի ոչ թե փողի և քրեական ու թաղային հեղինակությունների, կլանների, այլ քաղաքական խմբերի ու թիմերի մրցակցություն, և լինի հստակ ձևավորված ազգայնական քաղաքական բևեռ, որը դուրս կգտնվի այն շրջանակից, որտեղ բոլորին պահում է արտաքին թշնամու կերպարը՝ ով կամ ինչ էլ այն լինի, ու արտաքին թշնամու դեմ պայքարի ձգտումը:

Մինչդեռ, ազգայնականությունը, հատկապես գաղափարական և գաղափարախոսական քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող ազգերի, ժողովուրդների կամ հասարակությունների համար, պետք է ոչ թե ներքին կամ արտաքին թշնամիներ որոնի, այլ պետք է զբաղվի պարզապես ազգի, պետության, հասարակության զարգացման ուղիների որոնումներով, մշակումներով: Ազգայնական ուժի տարբերությունը մյուս ուժերից պետք է լինի ոչ թե այլ ազգերի կամ այլ արժեքների հայտնաբերումն ու չեզոքացումը, որևէ տեսքով կամ ձևով, այլ պետք է լինի իր իսկ ազգի առանձնահատկությունների շուրջ հանգամանալից բանավեճի նախաձեռնությունը, ազգային պոտենցիալի բացահայտման առավելագույն արդյունավետություն ենթադրող սեփական մեթոդոլոգիայի և գործողությունների ծրագրի պատրաստումը: Ընդ որում` ազգայնականը պետք չէ շփոթել ազգայինի հետ, որովհետև խոշոր հաշվով ազգայինն այն է, ինչ նպաստում է ազգի զարգացմանը, անվտանգության ապահովմանը, պետության կայացմանն ու մրցունակության բարձրացմանը: Այդ իմաստով, ազգային կարող են լինել թե՛ պահպանողականությունը, թե՛ ազատականությունը, թե՛ ազգայնականությունը: Ազգային է այն, ինչը տվյալ ժամանակում և հեռանկարում առավելագույն արդյունավետությամբ զարգացման ուղիներ է առաջարկում հանրույթին և առաջնորդում նրան այդ ուղիով:

Այդ ազգային ծիրում արդեն պետք է լինի գաղափարների մրցակցությունը, այդ թվում` և ազգայնական գաղափարախոսության ներգրավվածությամբ: Բայց ներկայումս այդ գաղափարախոսությունն իր անհարկի ագրեսիվ կեցվածքով, ապրիորի արտաքին կամ ներքին թշնամիներ որոնելու անհագ ձգտումով, փաստացի դուրս է մնում գաղափարախոսական մրցակցության, բանավեճի ծիրից և հայտնվում բացարձակապես դեստրուկտիվ դաշտում: Այդ ազգայնականությունը իրենից չի կարող ազգային որևէ բան ներկայացնել, որովհետև ներքին ու արտաքին թշնամիների որոնումը պետության հատուկ ծառայությունների օրենսդրական և սահմանադրական գործառույթն է, ոչ թե քաղաքական ուժերի կամ գաղափարախոսական թևերի գործառույթը: Երբ դրանք խառնվում են, ապա այդ խառնուրդից ծնվում է վտանգավոր մի խառնածին, որը կարող է ունենալ աբսուրդայինից մինչև սարսափելի տրանֆորմացիաներ` դառնալով հասարակական չարիք ֆաշիզմի տեսքով: Միգուցե ժամանակն է, որ ազգայնական գաղափարախոսությունը պաշտպանվի, այսպես ասած, պսեվդոազգայնականներից: Եվ այդ գործում, թերևս, պետք է շահագրգռված լինեն իրական ազգայնական գործիչները, որոնք այդ գաղափարախոսությունը դիտարկում են որպես ազգային և հասարակական կենսունակության աղբյուր` անկախ այն բանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրանց առաջարկած գոյաբանական և զարգացման սխեմաներին:

Ամեն ինչի լուրջը կարելի է և պետք է քննարկել, իսկ անլրջության պայմաններում պետք է ամեն ոք, թերևս, տեր կանգնի իր գաղափարախոսությանը՝ ազգայնականը առաջին հերթին պետք է պայքարի այդ գաղափարախոսությունն անլրջացնողների դեմ, ազատականը պաշտպանի իր գաղափարախոսությունն անլրջացնելու հեռանկարից: Հայաստանում ներկայիս անլուրջ աղմուկը, թերևս, կարող է դառնալ թեմայի իսկապես լուրջ շրջանառության առիթ, քանի որ ազգայնականությունը մի գաղափարախոսական սեգմենտ է, որն ասելիք ունի ներկայումս անգամ, այսպես ասած, քաղաքակրթական գագաթներ նվաճած Եվրոպայում: Եվ ավելին` այնտեղ նույնիսկ ներկայումս կան բավական մեծ թվով խնդիրներ, որոնք հենց հետևանք են այն բանի, որ ժամանակին ազգայնականությունը որոշակիորեն անլրջացվել է, իսկ իրական եվրոպական ազգայնականներն էլ չէին դիմադրել այդ ալիքին, չէին փորձել փրկել իրենց գաղափարախոսությունը: Ներկայումս բոլորը միասին փորձում են Եվրոպան փրկել նաև հենց դրա հետևանքներից: Իսկ ազգայնականության հետևանքները ծանր են երկու ծայրահեղ դեպքերում էլ՝ մեկ ծայրահեղ ագրեսիվության, մեկ ծայրահեղ անլրջացման:

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});