«Խոսքի Իրավունք» միավորման օգոստոսի 5-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում էր, որ Վենիսաժի վաճառողներին մոտենում են և ապօրինաբար ստիպում հրաժարվել իրենց առևտրային տաղավարներից: Այդ ամենն ուղեկցվում է փողոցային լկտի պահվածքով և հայհոյանքներով, որոնք հայ տղամարդը հասցեագրում է հայ կնոջը:
Քանի որ, մենք չստացանք արձագանքներ պատկան մարմինների կողմից, հրապարակում ենք այս տեսանյութերը:
«Խոսքի Իրավունքը» անհապաղ հրապարակային բացատրություններ է պահանջում այս ամենի վերաբերյալ Վերնիսաժի ղեկավարությունից և այլ պատկան մարմիններից:
Մարդկանց ստորացումները վերնիսաժում. մաս 1
Վերնիսաժյան շանտաժի մոդելը. մաս 2
Վերնիսաժի ֆեոդալական կարգերը. մաս 3











































