Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Մենք պետք է դադարենք երազելուց, Ադրբեջանը պարտվածի բարդույթն է հաղթահարում

Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «ցուցահանդես պուրակ» այցելում են մեծեր և մանուկներ։ Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է։

«Պուրակում» ցուցադրված են հայ գերիներին վերաբերող տեսարաններ: «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է «ցուցահանդես պուրակին», թե որքանով դա տարիներ շարունակ բարդույթի հետևանք կարող ենք դիտարկել Ադրբեջանի կողմից․

«Դժվար է միանշանակ ասել՝ դա ինչ է, բայց մի բան պարզ է, որ դա նաև մեզ վրա բացասական ուժեղ ազդեցություն է ունենում, և իրենց ամբողջ նպատակն այն է, որ ինչ-որ ձևով բացասական հետևանքներ թողնեն մեր ազգի վրա, և դա ստացվել է։ Մենք կարող ենք ասել, որ իրենց կազմակերպածի հետևանքով մենք ընկնում ենք բարդույթների մեջ։ Բայց կարծում եմ, որ մենք պետք է մտածենք, որ մեր փոխարեն 26 տարի ավելի դժվար պայմաններում են ապրել»,- ասաց հոգեբանը։ Նրա խոսքերով՝ մենք այդ ժամանակ ունեինք հաղթողի կեցվածք, բայց մենք չենք կարողացել հաղթանակից եզրակացություններ անել։

Հարցին՝ իրենք այս քայլով պարտվածի հոգեբանությո՞ւնն են հաղթահարում, նա նշեց, որ, այնուամենայնիվ, այդ բացասական նպատակակետին էլ է հասնում։ «Մենք չպետք է փորձենք դա նրանց վերագրենք և հանգստանանք, իրականում պարտվողի հոգեբանությունը միայն պարտության մեջ չի որոշվում, այսինքն՝ մենք ոչ թե էն ենք, թե ինչ է պատահել մեզ այս կյանքում, այլ այն ենք, թե ինչ ենք ուզում դառնալ, և մենք պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում անել սրանից հետո, սա շատ կարևոր հարց է»,- հավելեց հոգեբանը։

Նրա խոսքերով՝ հոգեբանական այն փուլում ենք, որ պետք է հաղթահարենք այս բարդույթները, մենք պետք է դադարենք երազելուց, մենք սենտիմենտալ ազգ ենք և պետք է անցնենք մեր ապագան կերտելուն։

Իսկ թե ինչպես պետք է հաղթահարել այն, երբ մյուս կողմից էլ արտագաղթի տեմպերն են մեծանում, Գասպարյանը նշեց, որ միակ բանը, որ կարող է կանխել, դա հույսն է և ապահովության զգացումը ապագայի նկատմամբ, իսկ քանի դեռ մեզ մոտ սթրեսը շարունակական բնույթ է կրում, քանի որ մեզ մոտ դեռ չի ավարտված այս ամբողջ պրոցեսը, մենք չենք կարող սպասել, որ մարդիկ կմնան երկրում և կփորձեն իրենց ապագան կերտել այստեղ։

«Ինչքան ես կողքից նայում եմ, այդ քայլերը կա՛մ չեն արվում, կա՛մ անտեսանելի են՝ համենայնդեպս իմ աչքերում»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում