Saturday, 08 05 2021
100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը
15:20
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել քարհանքում տեղի ունեցած պայթյունից
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին

Բանակի արդիականացման գործում որքա՞ն է հայկական քաղաքական կամքի ինքնուրույնությունը

Հայկական բանակի առողջացման, արդիականացման անհրաժեշտության հարցում չկա կասկած: Այդ կասկածը չկար նույնիսկ պատերազմից առաջ, նույնիսկ Ապրիլյան քառօրյայից առաջ: Ակնառու էր, որ հայկական բանակը ունի թե՛ մոդելային, սպառազինական, թե, արժեհամակարգային-գաղափարական արդիականացման կարիք՝ նոր համաշխարհային իրողություններին և տեխնոլոգիական հեղափոխությանը համարժեք լինելու համար: Ներկայումս, իհարկե, չխոսենք այն մասին, որ բաց է թողնվել զգալի ժամանակ, թեև պետք է նկատել, որ բանակն, այդուհանդերձ, առաջ գնացել է՝ պարզապես ամենևին ոչ բավարար տեմպով ու ծավալով, ոչ բավարար բովանդակությամբ: Ավելի լայն թափով առաջ են գնացել Հայաստանին ու Արցախին սպառնացող մարտահրավերները, և այդ դինամիկայի, մեղմ ասած, անհամամասնությունը մենք ցավալիորեն զգացինք՝ որպես առաջին ահազանգ Ապրիլյան քառօրյայում, և չորս տարի անց մեզ պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմում: Այժմ խնդիրը ապագան դիտարկելն է, անցյալը քննելով լոկ այդ խնդրին ծառայելու համատեքստում:

Այս իմաստով կրկնակի անհանգստացնող է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցյալ շաբաթ խորհրդարանական ելույթի բանակի արդիանակացման վերաբերյալ հատվածը: Զուտ կառավարման բնույթի առումով Ռուսաստանը ոչ միայն զինվորական, այլ կենսագործունեության թերևս որևէ ոլորտում հազիվ թե լինի արդիականացման արդյունավետ գործընկեր, ռեֆորմացիոն քաղաքականության հուսալի գործընկեր: Այդ ամենով հանդերձ, սակայն, կան իրողություններ՝ թե հետխորհրդային ընդհանրապես, թե՛ հետպատերազմական՝ մասնավորապես: Ու այդ իրողությունները անկասկած են դարձնում, որ հնարավոր չէ հայկական զինուժի վերակառուցումը դիտարկել առանց Ռուսաստանի էական մասնակցության և ներգրավվածության, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Դա իրողությունն է, որ պայմանավորված է աշխարհաքաղաքական շատ պարզ հանգամանքներով:

Ըստ այդմ, հայկական բանակի վերակառուցման հարցում էական է այն, թե արդիականացման գործընթացի համար ինչպիսի զուգահեռ գործընկերային և գործակցային հարաբերություններ կարող են ձևավորվել այլ ուժային կենտրոնների, ռազմական արդիականացման գործում անհամեմատ առավել առաջատար կենտրոնների հետ, որպեսզի Հայաստանն այդ հարցում չմնա միայն Ռուսաստանի հետ աշխատանքի ռեժիմում: Ահա այստեղ է, որ պահանջվում է առարկայական քննարկում, առաջարկներ, ուղղություններ, գաղափարներ, որոնցով պետք է չափվի մի կողմից ընդդիմախոսների և այլ շահագրգիռ խմբերի կոմպետենտությունն ու ընդդիմախոսության պատասխանատվությունը, մյուս կողմից նաև Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը՝ ըստ առարկայական գաղափարների և առաջարկների հանդեպ այդ իշխանության վերաբերմունքի և քաղաքական որոշումների: Գոնե հայկական բանակի արդիականացման հարցում պետք է հանրայնորեն դուրս գանք տարաբնույթ մակերեսայնության դաշտից և քննարկենք հարցերը բացարձակ առարկայության դաշտում, որովհետև հայկական զինուժը պարտվել է ռազմաճակատում, սակայն ռեգիոնում ունի էական դեր և անելիք, ըստ այդմ՝ խիստ անհրաժեշտ է այդ հեռանկարի համար ապահովել դիվերսիֆիկացված արդիականացում՝ թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ ռազմա-քաղաքական արդյունավետության համար:

Առանցքային հարցն անշուշտ այն է, թե հայկական բանակի ռեֆորմացիայի հարցում ինչքան է հայկական քաղաքական կամքի ինքնուրույնությունը: Բանն այն է, որ բանակի արդիականացման խնդիր ունի Ռուսաստանն ինքը, ինչի մասին ամիսներ առաջ՝ արցախյան պատերազմից հետո, հայտարարեց նաև ՌԴ նախագահ Պուտինը, հորդորելով ուսումնասիրել ժամանակակից պատերազմները, դրանցում կիրառված տեխնոլոգիաներն ու մոդելները: Ակնառու է, որ Պուտինը նկատի ուներ նաև Արցախի դեմ թուրքական պատերազմը:

Այդ պատերազմը բազմաշերտ էր և այդ առումով նաև մոդելային՝ ՆԱՏՕ մոդելը ռուսական մոդելի դեմ: Այդ իմաստով առաջանում է հարց՝ հայկական բանակի ռեֆորմի հարցում Ռուսաստանն ունենալու է այսպես ասած գործընկերային «մոնոպոլիա՞», թե՞ Երևանը լիարժեք գործակցելու է նաև անվտանգային աջակցության ներուժ ունեցող այլ սուբյեկտների հետ, այդ թվում՝ առաջին հերթին, իհարկե, համաշխարհային անվտանգության անխոս առաջատար ՆԱՏՕ-ի հետ: Ընդ որում, սա ունի ոչ միայն ֆունկցիոնալ, այլ նաև քաղաքական էական նշանակություն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը և միտումները: Հայկական բանակի ռեֆորմի անվան տակ այն չպետք է վերածվի ռուսական բանակի կովկասյան մի կցորդի: Հայաստանը գտնվում է անվտանգային միջավայրում, որը առանձնահատուկ ու բացառիկ է մի շարք առումներով, ըստ այդմ՝ Հայաստանի զինված ուժերի արդիականացումը պետք է արտացոլի աշխարհաքաղաքական, ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողություններն ու, ըստ այդմ, կրի բազմավեկտոր բնույթ: Դա չի նշանակում վիճարկել Ռուսաստանի հետ սերտ գործընկերության հեռանկարը, բայց դա էլ իր հերթին չպետք է բացառի Հայաստանի սերտ գործակցության հեռանկարը անվտանգային առաջատարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});