Թուլուզում անհայտ անձինք հակաքրիստոնեական և հակասեմական գրություններ են թողել Սեն-Սերնեն բազիլիկի (Սուրբ Սատուրնին) և մի քանի տների պատերին:
«Սատանան վերադառնում է», «Դուք դավաճաններ եք». տաճարի մուտքի սյուներին և պատերին վառ կարմիրով այսպիսի գրություններ են հայտնվել: Գրությունները հայտնվել են նաև մոտակա փողոցներից մեկի տների պատերին», – ասվում է տեղի թեմի տարածած հաղորդագրության մեջ:
Թուլուզի քաղաքապետ Ժան-Մարկ Մուդենկը դատապարտել է միջադեպը և ասել, որ այն ուղղված է քաղաքի կաթոլիկ համայնքի և «քաղաքի մշակութային և պատմական ժառանգության ամենագեղեցիկ օբյեկտի» դեմ:
«Ամոթ նրանց համար, ովքեր արեցին այն, ինչ արեցին», – ասել է նա: