Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքում մասնակցեց շաբաթօրյակի

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի եւ մեծ ծառատունկի աշխատանքներին: Նախարարին այցի ընթացքում ուղեկցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սեւան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:

Նախարարը խոսեց Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սեւան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:

«Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաեւ գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սեւանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Այդ գործընթացներից մեկը կապված է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման հետ: Այն գալիս է փոխարինելու նախկին չկանոնակարգված, վերահսկողությունից դուրս գտնվող որսին: Այս տարվա մարտի 21-ից սկսվել է ձկնորսության նոր կարգի ներդրման երկրորդ փուլը, որը կընթանա մինչեւ սեպտեմբեր: Այն նպաստելու է Սեւանի էկոհամակարգի վերականգնմանը, քանի որ Սեւանի կենդանական աշխարհի պահպանության դեպքում լճում առկա կենսաբանական զանգվածը որպես կեր է ծառայելու ձկներին, ու այդպիսով մաքրվում է ջուրը: Երկրորդ գործընթացը վերաբերում է ջրածածկված կամ ջրածածկման ենթակա ապօրինի շենք-շինությունների քանդմանը: Արդեն քանդվել է երեք տասնյակից ավելի շենք-շինություն, սակայն եղածը դեռ մեծ ու կարեւոր գործընթացի սկիզբն է միայն: Խնդիրն այն է, որ «Սեւան Ազգային պարկ»-ի միջոցները բավարար չեն՝ նման մեծ ծավալների շինարարությունները ապամոնտաժելու եւ շինարարական աղբը հեռացնելու համար: Ուստի մենք որոշման նախագիծ ենք ներկայացրել ՀՀ կառավարություն, որպեսզի համապատասխան միջոցներ տրամադրվեն՝ համապատասխան տեխնիկա ձեռք բերելու եւ աշխատանքների ողջ ծավալն իրականացնելու համար: Նույն պարկի միջոցով մաքրվելու են նաեւ ջրածածկման ենթակա կամ արդեն ջրածածկված անտառային տարածքները: «Սեւան Ազգային պարկ»-ում ստեղծելու ենք նոր պահնորդական ջոկատ՝ վերջրյա եւ առափնյա, ինչի արդյունքում մենք կկարողանանք շուրջօրյա հսկողություն իրականացնել ինչպես լճի վրա, այնպես էլ ցամաքում՝ կանխելով որսագողությունը եւ ապօրինի անտառահատումները»,-նշեց նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելեց «Սեւան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:

Возможно, это изображение (3 человека, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (дерево и на открытом воздухе)

Возможно, это изображение (2 человека и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում