Վայոց ձորի մարզում հիմնովին վերանորոգվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։ Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։ Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»,- գրել է Փաշինյանը:
Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ: Վարչապետին ուղեկցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: