ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների արդյունքների մասին դատելը դեռ վաղ է, բայց դրանք շարունակվում են:
«Քննարկումները շարունակվում են, և ես կարծում եմ, որ դրանց արդյունքների վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է, բայց մենք շարունակում ենք բանակցությունները», – ասել է Բայդենը:
Ըստ Բայդենի, ուրանը 60% հարստացնելու Իրանի մտադրությունը հակասում է ԳՀՀԾ- ին:
Միաժամանակ, նա որպես դրական է նշել այն փաստը, որ բանակցությունները Վիեննայում շարունակվում են: