Thursday, 18 04 2024
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»

Բայդենը մատնացույց է արել հարմար պահը. Հայաստանը պետք է բաց չթողնի այն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ՌԴ հետ հարաբերության թեմայով, որում խոսել է ապալարվածության գնալու պատեհ ժամանակի մասին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահը այդ մասին խոսում է ՌԴ դեմ նոր պատժամիջոցներից հետո, որոնք էլ հաջորդել էին երրորդ երկրում հանդիպելու և խոսելու նրա առաջարկին, որ արել էր Պուտինին: Ըստ էության, ստացվում է բավականին հակասական պատկեր: ԱՄՆ նախագահը մի կողմից Պուտինին գնահատում է որպես «մարդասպան», հետո զանգահարում նրան և հանդիպում առաջարկում երրորդ երկրում, հետո կիրառում ՌԴ դեմ պատժամիջոցներ՝ դիվանագետների արտաքսում, պատժամիջոցներ սահմանում ՌԴ պետպարտքի հետ կապված ֆինանսական օպերացիաների նկատմամբ, հետո ելույթ ունենում և հայտարարում, որ լավ ժամանակ է ապալարվածության գնալու համար: Բայդենը հայտարարել է, որ այնտեղ, որտեղ ԱՄՆ շահը պահանջում է՝ կգործակցեն ՌԴ հետ, այնտեղ, որտեղ կա շահերի հակասություն՝ ԱՄՆ-ն պատասխանելու է ՌԴ քայլերին: Ըստ էության, Բայդենի հայտարարություններում նշմարվում է բավականին ուշագրավ թվացող տողատակ:

Բանն այն է, որ ԱՄՆ նախագահը կարծես թե առաջարկում է գիծ քաշել ՌԴ հետ հարաբերությունում և, ըստ այդմ, արձանագրել ներկայիս ստատուս-քվոն՝ պայմանավորվելով արդեն հետագա գործընթացների և հարաբերությունների խաղի կանոնների շուրջ: Այլ կերպ ասած, խորհրդանշական իմաստով, Բայդենը Պուտինին առաջարկում է «ներել պարտքը»՝ պայմանով, որ գծվում են հստակ կանոններ, և սահմանվում են այսպես ասած կարմիր գծեր, որոնք անցնելու դեպքում ՌԴ-ն կստանա բավականին արագ ու ուժեղ հակահարված: Ընդ որում, այդ արագությունն ապահովելու միջոց կարող է դիտվել նաև նախագահ Բայդենի մեկ այլ հրամանագիր, որ նա ստորագրեց օրերս ԱՄՆ-ում անվտանգային տնտեսական սպառնալիքների հիմքով Արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, որը, առանց Կոնգրեսի որոշումներ կայացնելու, հնարավորություն է տալիս նախագահին, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերում: Այդպիսով, ԱՄՆ նախագահը, կարծես թե, մտրակը ցույց տալով՝ կարկանդակ է առաջարկում Պուտինին: ՌԴ նախագահը առնվազն քննարկում է այդ առաջարկը, իսկ գուցե չի էլ քննարկում, այլ պարզապես մտածում ՌԴ վերնախավում այն ադապտացնելու մասին, մինչ Բայդենի հետ հանդիպումը: Այդ իմաստով, առանցքային է հարցը, թե Բայդենի առաջարկի համատեքստում ինչպիսի ռեժիմ է դիտվում Կովկասի համար ստատուս-քվոյի և դրա հետագա կառավարման, դրա շուրջ հարաբերության համատեքստում: Ինչ գաղափարներ կան այդ առումով Հայաստանում, որ կարող են առաջարկվել Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Եթե Բայդենը հայտարարում է ապալարվածության հարմար պահի մասին, ապա, թերևս, Հայաստանի համար էլ կարևոր է օգտվել այդ պահից, հնարավորինս արագ ձևակերպելով քաղաքական որոշակի տեսլականներ և ներկայացնելով դրանք ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Միացյալ Նահանգներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում