Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր ատոմակայանի դեպքում պետք է դիտարկվեն բոլոր առաջարկները, բայց ռուսական VVR տիպի ռեակտորները աշխարհում ամենահուսալին են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Ազգային ժողովում վերահաստատեց, որ պլանավորում են նոր ատոմակայան ունենալ և բանակցում են ՌԴ գործընկերների հետ։ Ավելին, Պապիկյանը նշեց, որ այդ հարցով ատոմակայանի տնօրենը և ՏԿԵ փոխնախարարը այցով գտնվում են ՌԴ-ում։ «Առաջարկներ կան նաև այլ երկրներից։ Ես ինքս Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել եմ ցուցադրության, որտեղ փորձել եմ հասկանալ՝ կա՞ն արդյոք աշխարհում այս պահին փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ։ Դրանք կան, պարզապես բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա ոչ մի երկիր դեռ չունի։ Իրենց նախագծերը բոլորը պատրաստակամություն են հայտնել ուղարկել, մենք էլ պատրաստակամություն ենք հայտնել բոլորի առաջարկությունները լսել։ Եթե շահավետ առաջարկներ լինեն, կարող ենք քննարկել։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում ունենք հաջողություններ, և կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում»,- ասաց նախարարը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Արա Մարջանյանը ողջունում է վարչապետի և նախարարի հայտարարությունները, պատրաստակամությունը նոր ատոմակայան ունենալու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը նախընտրում է ռուսական առաջարկը, ապա փորձագետն ասաց, որ այս ոլորտում Հայաստանը կաշկանդված չէ բացառապես ռուսական առաջարկով, բայց ատոմային էներգետիկային ոլորտը վերին աստիճանի կոնսերվատիվ ոլորտ է, և այստեղ պետք է օգտագործվեն բացառապես իրենց հուսալիությունը ապացուցած տեխնոլոգիաները։ «Այդ տեսանկյունից, ռուսական արտադրության VVR տիպի ռեակտորները, կարելի է ասել, որ աշխարհում ամենահուսալին են, կամ առաջին երկու ռեակտորների տիպերից մեկը։ Այս տեսանկյունից ռուսական տեխնոլոգիայի դիտարկումը միանգամայն հիմնավոր է, բայց չեմ կարծում, որ այստեղ գործելու է բացառիկության սկզբունքը, և այս հուսալի տեխնոլոգիաների առկայության դեպքում, իհարկե, նաև դրանք կդիտարկվեն։ Կարող են և պետք է դիտարկվեն բոլոր հուսալի տեխնոլոգիաները՝ լինեն դրանք մոդուլային տեխնոլոգիա ամերիկյան, կանադական, թե ռուսական արտադրության, կամ լինեն, այսպես կոչված, եռացող ջրով տեխնոլոգիաներ ամերիկյան արտադրության։ Բոլորն էլ անպայմանորեն պետք է դիտարկվեն»,- ասաց Մարջանյանը՝ ավելացնելով, որ դիտարկումները պետք է իրականացվեն շատ մասնագիտական, շատ խոր մակարդակում՝ պարտադիր կերպով հաշվի առնելով Հայաստանի մի քանի սպեցիֆիկ նրբությունները՝ կապված թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ տարածաշրջանային իրավիճակի, թե՛ բնապահպանական որոշակի հանգամանքներից և թե՛ սեյսմակայունության ու այլ նրբություններից։ «Այս ամբողջը պետք է դիտարկվի, ապա նոր ընտրություն կատարվի տեխնոլոգիայի հարցում։ Հայաստանի վրա այս հարցում որևէ սահմանափակում չկա, չի կարող լինել, ուղղակի մենք փաստում ենք, որ ռուսական ռեակտորները աշխարհի, թերևս, լավագույն ռեակտորներից են, փաստում ենք տասնամյակներ տևող հայ-ռուսական շատ արդյունավետ համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս երկու հանգամանքը չպետք է մոռանալ և միշտ պետք է հաշվի առնել»,- ասաց Մարջանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հիմնական խնդիրն այն է, որ տեխնոլոգիաների տեխնիկական հիմնավորումները բավական երկարատև և մասնագիտական աշխատանք պահանջող են, ու այդ ֆոնին շատ ողջունելի է, որ վարչապետի մակարդակով Հայաստանը հաստատում է իր մտադրությունը՝ կառուցելու նոր ատոմակայան։ Աշխատանքները նոր ատոմակայանի շուրջ պետք է հնարավորինս շուտ սկսել, իրականացնել ողջ խորությամբ և անաչառությամբ։ «Գրեթե վստահ եմ, որ այս տարի կավարտվեն մոդեռնիզացիոն աշխատանքները, և մեր երկրորդ բլոկը ավելի արդյունավետ կսկսի աշխատել։ 2021 թվականի ավարտին, 2022-23 թվականներին Հայաստանը պետք է աստիճանաբար սկսի նոր ատոմակայանի հետ կապված նախնական հետազոտություններ այն հաշվարկով, որ 2036 թվականին ունենանք արդեն աշխատանքի պատրաստ նոր ատոմակայան։ Իսկ դրա համար 5-7 տարի ժամանակ է պետք։ Հետևաբար՝ մենք առանձնապես ժամանակ չպետք է կորցնենք»,- ասաց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում