Մյանմարում Ամանորի առիթով համաներմամբ երկրի բանտերից ազատ է արձակել 23 հազար 184 բանտարկյալ: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Մյանմարում բանտերի վարչության խոսնակը:
Ազատ արձակվածների թվում, սակայն, քչերն են եղել փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո ձերբակալված ակտիվիստներից:
Ապրիլի 17-ը Մյանմարում ավանդական Ամանորի առաջին օրն է և հնգօրյա արձակուրդի վերջին օրը, որը սովորաբար նշվում է բուդդայական տաճարներ այցելություններով և փողոցներում ջուր ցողելով, երեկույթներով: