ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ ոստիկանության: Պատճառն ավելի վաղ Մինեսոտայում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունն է: Մի քանի տասնյակ անձինք երթեր են իրականացնում Նյու Յորքի փողոցներով:
Ցուցարարները վանկարկում են հայտնի դարձած «Սև կյանքը կարևոր է» կոչը, ինչպես նաև հորդորում են դադարեցնել սևամորթ մարդկանց սպանությունները:
Նրանք նաև կոչ են անում քաղաքում ուժայիններին զրկել ֆինանսավորումից: