Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Ադրբեջանը փոխարինել է «Իսլամական պետություն» խմբավորմանը

Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողության և այլատյացության համաշխարհային կենտրոն, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Ալիևի հակամարդկային հերթական «գաղափարին»՝ Բաքվում ռազմական ավարի ցուցադրման «պուրակի» բացմանը, որտեղ ոչ միայն ռազմավարն է ցուցադրվում, այլ նաև հայ զինվորների «ֆիգուրներ»՝ անարժանապատիվ ցուցադրությամբ: Ալիևի վանդալ և վայրագ նկարագրին, էությանը, դրա մոտիվներին անդրադարձել եմ և դեռ, ցավոք սրտի, թերևս կլինեն առիթներ: Այդ իմաստով, Հայաստանի արտգործնախարարությունը, թերևս, իրապես դիպուկ է: Այն, ինչ անում է Ալիևը, մի քանի տարի առաջ Սիրիայում անում էր «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորումը իր վերահսկողության տակ եղած տարածքներում: Այժմ Ադրբեջան պետությունն ըստ էության փոխարինել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ալիևի գործողությունները լիովին տեղավորվում են համաշխարհային ահաբեկության նկարագրի շրջանակում և, հետևաբար, պետք է արժանանան համարժեք վերաբերմունքի: Մյուս կողմից, այստեղ էլ պետք չէ գալ անակնկալի, և հարկ է արձանագրել, որ համաշխարհային քաղաքականությունը հիմնված է բազմաշերտ շահերի ու հետաքրքրությունների և իրական գնահատականների, պրագմատիկ հաշվարկների վրա: Այդպես են վերաբերվում նաև պետությունների քաղաքականությանը, ըստ այդմ՝ խոսում, լռում այդ մասին, կամ պայքարում դրա դեմ:

Ադրբեջանի դեմ ներկայումս չկա պայքար, ինչի պատճառները մի քանիսին են: Նավթն ու գազը դրանց շարքում են՝ որպես էներգակիրներ, որոնց համար համաշխարհային պայքարը բոլորովին ավարտված չէ, այլ, թերևս, մտել է նոր փուլ: Սակայն այստեղ, իհարկե, միայն նավթի ու գազի խնդիր չէ, այլ գործ ունենք նաև այլ կարևոր իրողությունների հետ: Մասնավորապես, Ադրբեջանը չի դիտարկվում իբրև առանձին սուբյեկտ: Այն դիտարկվում է այժմ թուրքական քաղաքականության համատեքստում, միաժամանակ՝ Կովկասում ՌԴ դերի, Արևմուտք-ՌԴ դիմակայության, նաև իրանական խնդրի, ԱՄՆ-Չինաստան աճող դիմակայության: Ադրբեջանի հանդեպ միջազգային վերաբերմունքը հասկանալու համար պետք է իրադրությունը գնահատել այդ վեկտորալ բազմազանության դիրքերից, որպեսզի հասկանանք նաև, թե որը պետք է լինի մեր անելիքը:

Այդ իմաստով, մեր կարևոր անելիքը, անշուշտ, պետք է լինի հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնել Ալիևի նկարագրի և էության, վանդալ ու վայրագ քաղաքականության էությունը, ներկայացնել այն, ակնկալել վերաբերմունք, արձագանք: Մյուս կողմից, սակայն, միջազգային քաղաքականության պրագմատիկ էությունը հասկանալն անհրաժեշտ է այն պարզ գիտակցման համար, որ աշխարհը չունի Ալիևի մասին մեր տեղեկությունների կարիքը: Աշխարհը, թերևս, մեզանից ավելի լավ է տեսնում, թե ինչով է զբաղված Ալիևը, ով է նա: Մենք ունենք աշխարհին ինքներս ներկայանալու խնդիր, մեր ով լինելու հարցում միջազգային կարծիք ձևավորելու խնդիր, մեր սուբյեկտությունը միջազգային հանրությանը ներկայացնելու, որպես վստահելի, կանխատեսելի և հուսալի գործընկեր ներկայանալու կարիք: Ընդ որում, դա ունենք թե՛ քաղաքական ղեկավարության, թե՛ քաղաքական ընդդիմության մակարդակով: Այդտեղ է, որ արդյունավետությունն ու հաջողությունը բերելու են հաջողության նաև Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի հետ քաղաքական դիմակայությունում, նրանց մերկացնելու դիվանագիտական աշխատանքում: Ամբողջ հարցն այն է, որ մենք, քաղաքակրթական նկարագրով հիմնավորապես տարբերվելով ալիևյան Ադրբեջանից, այդուհանդերձ դիտվում ենք պուտինյան Ռուսաստանին կից: Իսկ «պուտինյան Ռուսաստան» այսպես ասած բրենդը կամ տրենդը համաշխարհային մասշտաբով առավել մերժելի է, ուշադրության առավել արժանի: Մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը, Ալիևը մեր խնդիրն են, ոչ թե աշխարհի: Աշխարհի խնդիրը այսօր «պուտինյան Ռուսաստանն» է, հետևաբար նաև դրա արբանյակային գոտին, որում, ցավոք սրտի, նաև Հայաստանն է: Այստեղ է, որ հայկական քաղաքականությունը՝ իշխանական, թե ընդդիմադիր, պետք է ապահովի բեկում, և Հայաստանը նախ դուրս բերի Ռուսաստանի «արբանյակի» կարգավիճակից՝ թե՛ ՌԴ, թե՛ այլ ուժային կենտրոնների հետ հարաբերությունում դիրքավորելով որպես գործընկեր: Այստեղ փոփոխությունն է, որ Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխության բանալին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում