Դոնբասում հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ինչ վերաբերում է Դոնբասում տիրող իրավիճակին. Ուկրաինայի և Գերմանիայի հետ մենք առաջվա պես մոբիլիզացված և վճռական ենք հասնելու [Դոնբասի հակամարտության] միակ հնարավոր քաղաքական լուծման», – գրել է Մակրոնը Twitter- ում:
Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից: