«Ժամանակ» թերթը գրում է․ Շաբաթավերջին մենք տեղեկացնում ենք կուսակցաշինության ասպարեզում արձանագրվող նորանոր հաջողությունների մասին: Այս շաբաթ, ցավոք, կուսակցության հիմնադիր համագումար հրավիրելու մասին հայտարարել է ընդամենը չորս նախաձեռնող խումբ: Դրանք են Համահայկական ազգային պետականություն կուսակցությունը՝ ՀԱՊԿ, «Արդար Հայաստան», «Ապագայի երկիր» և «Ձայն» ազատական պահպանողական կուսակցությունների նախաձեռնող խմբերը: Հույս հայտնենք, որ հաջորդ շաբաթը այս իմաստով ավելի ակտիվ կլինի: