ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, որին ՌԴ ԱԳՆ-ն ներառել է ութ ներկա և նախկին ամերիկացի պաշտոնյաների ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ, հայտարարել է, որ այս ցուցակում հայտնվելն իր համար հպարտություն է:
«Ես հպարտ եմ, որ ինձ որպես ամերիկյան շահերի ձայն են ճանաչել», -նշել է նա Twitter- ում, հավելելով, որ «Ռուսաստանն արժանի է ամենախիստ դատապարտման՝ մեր կենսակերպը խաթարելու փորձերի համար»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ԱՄՆ գլխավոր դատախազը, ՀԴԲ տնօրենը, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը և այլոք։