Ռուսաստանը կվտարի հինգ լեհ դիվանագետների՝ ի պատասխան Լեհաստանի կողմից ռուս դիվանագետների վտարման, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Վարշավան երեք ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը: «Ի պատասխան հինգ լեհ դիվանագետներ կարտաքսվեն Ռուսաստանից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեհաստանին և Բրիտանիային անվանել էր ԱՄՆ վասալներ՝ Բայդենի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Ռուսաստանի դեսպաններին կանչելու պատճառով: