Thursday, 06 05 2021
17:01
Ազատ ոճային ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին
17:00
Եվրոպայում մեկնարկում են վերջին 25 տարվա մեջ ԱՄՆ-ի ամենամեծ զորավարժությունները
Գլխավոր դատախազին խնդրել եմ քրեական գործ հարուցի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների դեմ․ ՄԻՊ
ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Պարոն Թաթոյան, չգիտեմ՝ Ձեր վրդովմունքն ինչով է պայմանավորված․ Արարատ Միրզոյան
Թուրքիայի ԳՇ նախկին պետին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում
16:30
Քիմ Քարդաշյանը մաքսանենգության հետ կապված սկանդալի մեջ է ընկել
Բաց դռների օր Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտարերկրյա դիմորդների համար
Հանրային հեռուստատեսությունը շատ դատապարտելի վարքագիծ է դրսևորում, դարձել է իշխանության քարոզիչ․ ՄԻՊ
Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստանի» և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը
Արցախի պատերազմի հետևանքով Հայաստանը և Իրանը կորցնողների շարքում են. գնալու է դիրքերի վերականգնման պրոցես
Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին
Արդյոք ես կարող եմ պնդել, որ դուք աշխատում եք ադրբեջանցի պատգամավորների հետ․ Մարիա Կարապետյանը՝ Անի Սամսոնյանին
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին
Հիացած եմ ՄԻՊ-ի աշխատանքով․ Էդմոն Մարուքյան
Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ
Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Անհետ կորած զինծառայողների ծնողները երկընտրանքի առաջ են․ Բագրատյանը դիմեց ՄԻՊ-ին
15:20
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ
Նախընտրական փուլը դեռ շատ բացահայտումներ է անելու․ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիասթափեցնող էր
Որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են. Չավուշօղլու
Հայաստանի օլիգարխիկ մաֆիայի շրջանակները ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի արշավի մաս են կազմում․ Բաբաջանյան
Մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը. աղիքային գանգատով հոսպիտալացված և տանը բուժվող երեխաներ կան
Կրթության իրավունքի հետ կապված կառավարությունը դրսևորել է բացասական վարքագիծ․ Տարոն Սիմոնյան
Ռուսները Հայաստանում պսևդոէլիտա են ստեղծել, որը ավելի շատ է կեղեքում հայ ժողովրդին․ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի անդամ
Արմեն Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Լավրովի ժեստը Հայաստանում. ինչ է սպասվում Բաքվում
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
ՄԻՊ աջակցությամբ պետք է պարզենք՝ ինչ վիճակում են գտնվում մեր ռազմագերիները․ Նազելի Բաղդասարյան
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան

Հայկական բանակ՝ յո երթաս. էլ ինչ՝ Ռուսաստանից բացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթից հետո լայն ուշադրության է արժանացել հայկական բանակի արդիականացման թեման, սակայն առավելապես Ռուսաստանի դերի համատեքստում, որի մասին խոսել էր Փաշինյանը: Այն, որ հայկական բանակի արդիականացումը Ռուսաստանի հովանու ներքո դիտարկելը, մեղմ ասած, խնդրահարույց է մի շարք առումներով, այդ թվում՝ ռեգիոնալ անվտանգային քաղաքականության, արցախյան վերջին պատերազմի, այդ ամենում Ռուսաստանի վարքագծի համատեքստում, թերևս վեր է կասկածից:

Միևնույն ժամանակ, զուտ կառավարման բնույթի առումով Ռուսաստանը ոչ միայն զինվորական, այլ կենսագործունեության թերևս որևէ ոլորտում հազիվ թե լինի արդիականացման արդյունավետ գործընկեր, ռեֆորմացիոն քաղաքականության հուսալի գործընկեր: Այդ ամենով հանդերձ, սակայն, կան իրողություններ՝ թե հետխորհրդային ընդհանրապես, թե՛ հետպատերազմական՝ մասնավորապես: Ու այդ իրողությունները անկասկած են դարձնում, որ հնարավոր չէ հայկական զինուժի վերակառուցումը դիտարկել առանց Ռուսաստանի էական մասնակցության և ներգրավվածության, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Դա իրողությունն է, որ պայմանավորված է աշխարհաքաղաքական շատ պարզ հանգամանքներով: Ըստ այդմ, հայկական բանակի վերակառուցման հարցում էական է այն, թե արդիականացման գործընթացի համար ինչպիսի զուգահեռ գործընկերային և գործակցային հարաբերություններ կարող են ձևավորվել այլ ուժային կենտրոնների, ռազմական արդիականացման գործում անհամեմատ առավել առաջատար կենտրոնների հետ, որպեսզի Հայաստանն այդ հարցում չմնա միայն Ռուսաստանի հետ աշխատանքի ռեժիմում: Ահա այստեղ է, որ պահանջվում է առարկայական քննարկում, առաջարկներ, ուղղություններ, գաղափարներ, որոնցով պետք է չափվի մի կողմից ընդդիմախոսների և այլ շահագրգիռ խմբերի կոմպետենտությունն ու ընդդիմախոսության պատասխանատվությունը, մյուս կողմից նաև Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը՝ ըստ առարկայական գաղափարների և առաջարկների հանդեպ այդ իշխանության վերաբերմունքի և քաղաքական որոշումների: Գոնե հայկական բանակի արդիականացման հարցում պետք է հանրայնորեն դուրս գանք տարաբնույթ մակերեսայնության դաշտից և քննարկենք հարցերը բացարձակ առարկայության դաշտում, որովհետև հայկական զինուժը պարտվել է ռազմաճակատում, սակայն ռեգիոնում ունի էական դեր և անելիք, ըստ այդմ՝ խիստ անհրաժեշտ է այդ հեռանկարի համար ապահովել դիվերսիֆիկացված արդիականացում՝ թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ ռազմա-քաղաքական արդյունավետության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});