Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում վարակվածների թվի շաբաթական աճը գրեթե կրկնապատկվել է: Ապրիլի 16-ին այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհում շաբաթական արձանագրվող նոր դեպքերի քանակը վերջին երկու ամսում գրեթե կրկնապատկվել է: Դա մեզ մոտեցնում է համավարակի ընթացքում ախտահարման առավելագույն մակարդակին»,- ասել է նա։