Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չեմ կարծում, թե շատ բան կտա մեզ, բացի զգացականից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Պարոն Սասունյան, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն խոսել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի մասին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունները կարևոր են, և Բայդենը ևս պետք է դա գիտակցի՝ մեկ բառի օգտագործմամբ պատմությունը չի փոխվում։ Որքանո՞վ է հնարավոր այսպիսի հայտարարություններով ճնշում գործադրել և հասնել նրան, որ Բայդենը հետ կանգնի խոստումից։

– Չավուշօղլուն ասել է, որ Բայդենը չի ասելու «ցեղասպանություն» բառը։ Մի քանի կետեր առանձնացնեմ․ նախ և առաջ՝ ամեն անգամ, երբ մի թուրք պետական պաշտոնյա այս հարցի մասին խոսում է, չի գիտակցում, որ ցեղասպանության մասին բարձրաձայնելով՝ ավելի շատ են տարածում ցեղասպանության մասին  տեղեկությունը։ Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնք չէին լսել այս ցեղասպանության մասին, Չավուշօղլուն, Էրդողանը, Էրդողանի գլխավոր խորհրդականը և մյուսները, խոսելով այս մասին, մեզ օգնում են, քանի որ Թուրքիայի խոսափողը աշխարհում շատ ավելի մեծ է, քան մեր խոսափողը։ Եվ նույնիսկ երբ նրանք ասում են՝ չի եղել ցեղասպանություն, դրանով էլ մեծ օգուտ են տալիս։

Երկրորդ՝ երբ ասում է, թե մեկ բառի օգտագործմամբ պատմությունը չի փոխվելու, դա ոչ այլ ինչ է, քան ստախոսություն, կեղծավորություն, քանի որ տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը ամենաբարձր մակարդակով ամեն ինչ անում է, որ հանկարծ չլինի այնպես, որ աշխարհում որևէ մեկը «ցեղասպանություն» բառն օգտագործի։ Բայց իրականում այդ մեկ բառը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, և ամբողջ թուրքական կառավարությունը ապրիլի 24-ից առաջ գիշեր-ցերեկ այս մասին խոսում է և ամեն ինչ անում, որ հանկարծ ԱՄՆ նախագահը այդ բառն չօգտագործի։ Սա ցույց է տալիս այն, որ նրանք չեն ուզում ճշմարտությունն ասել ժողովրդին։ Բոլորը գիտեն, թե նրանք որքան շատ են հետաքրքրված այս հարցով և ամեն ինչ անում են խոչընդոտելու համար։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան կարևոր երկիր է, անշուշտ, բոլորը դա գիտեն, մանավանդ որ ՆԱՏՕ-ի դաշնակից է և աշխարհաքաղաքական լուրջ շրջանում է, և զանազան կարևոր քաղաքական և ռազմական իրադարձություններ են կատարվում այդ շրջանում։ Բայց դա չէ հարցը, մենք պետք է տարբերակենք մի երկրի կարևորությունը ԱՄՆ-ի հետ, նույնիսկ եթե այդ երկիրը դաշնակից երկիր լինի, միաժամանակ պետք է ամեն մարդ հասկանա, որ պատմական ճշմարտությունները, այն, ինչ պատահել է 106 տարի առաջ, չի կարելի խեղաթյուրել պատմությունը ներկա հարաբերությունների պատճառով։

Եվ հիմա հետևյալը պետք է լինի՝ ճշմարտությունը մնում է ճշմարտություն, իսկ հիմա կարող են հարաբերություններ ունենալ իրենց շահերից ելնելով, բայց անընդունելի է պատմությունը խեղաթյուրել իրենց շահերի համար։

– Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ «մենք կոչ ենք անում պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Հայաստանը իր վրա վստահ չէ և քարոզչությունն է նախընտրում»։ Բայդենի վրա այս հայտարարությունները որևէ ազդեցություն կունենա՞ն։

– Ինչպես ասացի, կարևոր է, որ նման հայտարարություններով նորից խոսում են ցեղասպանության մասին, բացի դրանից, երբ նա ասում է, որ Բայդենը չի ասելու «ցեղասպանություն» բառը, կամ ինքն ինչ-որ բան գիտի, որը պետական գաղտնիք է, և մենք չենք իմանում, շուտով կիմանանք, կամ էլ պոռոտախոսում է՝ առանց որևէ հիմքի՝ հուսալով, որ իր խոսքերը ազդեցություն կունենան Սպիտակ տան վրա։

– Հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

– Անշուշտ, ցեղասպանությունը զգացական մեծ հարց է ամբողջ հայության համար 106 տարի, և երբ որևէ կարևոր պաշտոնյա, հատկապես ԱՄՆ նախագահը օգտագործի այդ բառը, իհարկե, սա կգոհացնի, կուրախացնի մեր ժողովրդին, և մենք վերջապես կհասնենք մեր փափագին։ Իսկ թե կոնկրետ ինչ կտա մեզ, չեմ կարծում, թե շատ բան կտա մեզ, բացի զգացականից։ Իսկ մյուսը, որ մեզ համար կարևոր է, ցեղասպանություն բառի օգտագործումը այլ երկրների պարագայում եղել է հետևյալը՝ հետ են կանչել դեսպանին, խզում են տնտեսական կապերը։ Եվ նույնիսկ այն դեպքում, որ ԱՄՆ նախագահը ամեն տարի թեև «ցեղասպանություն» բառը չի օգտագործում, բայց նշվում է, որ հայ երեխաներ, կանայք, տարեցներ սպանվեցին և այլն, դա թուրքերին շատ է զայրացնում։ Եվ նույնիսկ եթե մենք շատ մեծ օգուտ չստանանք՝ որպես հայություն, այն, որ թուրքերին այդքան զայրացնում է այդ հայտարարությունը, արդեն մեզ տալիս է սրտի հովություն։

– Պարոն Սասունյան, Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են արել՝ կոչ անելով բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական և համապարփակ կարգավորման հասնել կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիմա վրա։ ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, արդյո՞ք բավարար քայլեր կկատարի պատերազմի ընթացքում և դրանից հետո այդ ֆորմատի վերականգնման համար։

– Պատերազմից հետո, մանավանդ հունվարից հետո, երբ Բայդենը նախագահ դարձավ, Բայդենը և պետքարտուղարը անընդհատ շեշտում են, որ ԱՄՆ-ն շատ ավելի ակտիվ և աշխույժ պետք է լինի Մինսկի խմբի աշխատանքներին և չթողնի դա միայն Ռուսաստանին։ Մի կողմից դա լավ է, քանի որ մենք ուզում ենք, որ երեք համանախագահներն էլ աշխույժ լինեն, և ոչ թե միայն մեկ կողմը իր ուզածն անի լավ կամ վատ, եթե երեքը լինեն, բոլորի միջև հավասարակշռություն կլինի, և խելամիտ ծրագիր կլինի։ Բայց պետք է նշեմ, որ Մինսկի խումբը, որ 20 տարի անընդհատ ասում էր, որ այս կոնֆլիկտը չի լուծվելու ուժով, պետք է լուծվի խաղաղությամբ, հիմա այն, ինչ պատահեց, իրենց ասածի ճիշտ հակառակն էր, ազերիները և թուրքերը ուժով լուծեցին այդ հարցը, հակասում է իրենց հայտարարություններին, և պետք է դատապարտեն ռազմական ուժի օգտագործումը, ինչը չեն անում։ Եվ մեզ համար շատ ցավալի է, որ Արցախի մի կարևոր մասը կորցրինք, և մարդիկ շատ հանգիստ խոսում են ճանապարհներ բացելու մասին։ Եվ այս մասին խոսելը մի քիչ ուշ է, ժամանակին պետք է խոսեին այդ մասին, չթողնեին, որ թուրքերն իրենց ուզածն անեին և գետնի վրա նոր իրականություն ստեղծեին։ Հիմա էլ ասում են՝ նստեք խոսեք, համաձայնության եկեք, սրանք օդում հնչած անիմաստ խոսքեր են, սա որևէ դրական հետևանք չի ունենալու մեզ համար, անկարելի է մեր ստացած վնասը շրջել, և գոնե փոքր շահով մենք դուրս գանք այս իրավիճակից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում