Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Գերիների վերադարձն ավելի մեծ արժեք է, և եթե հարցն այդպես է դրված, լավ կլինի՝ Հայաստանը տա համաձայնություն Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ ՌԴ-ում ու ՀՀ-ում 3 դիվանագիտական ու կազմակերպության աշխատակազմում աղբյուրներին հղումով։

Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։ Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։

Չլուծվածների թվում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման տարբերակների հարցը: Բաքուն ուզում է երկաթուղի՝ Սյունիքով Նախիջևան, ՀՀ-ն համաձայն է, սակայն զուգահեռաբար պնդում է Իջևան-Ղազախ երկաթգծի վերագործարկման անհրաժեշտության մասին ու, բացի դրանից, առաջարկում է արդեն հիմա ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։ Ադրբեջանը պնդում է, որ առաջին հերթին պիտի վերագործարկվի Մեղրիի ճանապարհը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ ռուս-թուրքական այն մեծ պայմանավորվածությունը, որին կուլ գնաց նաև Արցախը՝ հնարավոր է նաև ներառում էր նշված հարցը։ «Դա եղել է ռուսների երազանքը, և տարիներ շարունակ նրանք դա չեն էլ թաքցրել, տարբեր առիթներով ցանկություն են հայտնել, որ եվրասիական նախագծերին մասնակցի նաև Ադրբեջանը։ Ադրբեջանն էլ անընդհատ ասում էր, որ ցանկացած նախագծի կամ աշխարհաքաղաքական գործընթացի մասնակից կարող է լինել, եթե դա կօգնի վերադարձնել Ղարաբաղը։ Տեսնում ենք, որ Ղարաբաղը փաստացիորեն հիմնական մասով վերադարձված է Ադրբեջանին և կարելի է նշել, որ այս առումով ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունը կարող էր ներառել նաև Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում։ Այստեղ հարցն այն է, թե ինչու պետք է դրան համաձայնվի Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հավանաբար հենց դրա համար էլ օգտագործում եմ գերիների լծակը. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ կանի տա իր համաձայնությունը, քանի որ գերիները մեզ համար գերակա են, և բացի դրանից, ԵԱՏՄ-ի առավելությունները այնքան էլ մեծ չեն, որոնց համար Հայաստանը կարող է իր համաձայնությունը չտալ։ Ընդհակառակը՝ շատ ավելի հարմար «արժեք» է այդ համաձայնությունը, քան Կարմիր Շուկան ու Մեղրիով ճանապարհը, ինչի մասին խոսվում է»։

Նման համաձայնություն տալով, քաղաքագետի խոսքերով, մեծ հաշվով, շատ բան չի փոխվում. «Ադրբեջանը, այսպես թե այնպես, չլինելով ԵԱՏՄ անդամ, բավականին սերտ հարաբերություններ ուներ մյուս երկրների հետ, ինչը մենք տեսանք Լուկաշենկոյի այցի հետ կապված, նաև ռուսական զենքի գնումները… նույնիսկ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, չեմ կարծում, թե տարածաշրջանային առումով լուրջ փոփոխություններ են լինելու։ Առավել ևս՝ ԵԱՏՄ-ն իրենից լուրջ կառույց չի ներկայացնում ու ժամանակի ընթացքում հնարավոր է՝ նույնիսկ որևէ առաջընթաց էլ չունենա»։

Նույն կառույցի մեջ Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությունը հնարավո՞ր է , հարցին ի պատասխան, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց. «Իհարկե, հնարավոր համարում եմ, որովհետև ինչպես նշեցի՝ Ռուսաստանը դրա հետ կապված պլաններ ունի։ Իր հերթին Ադրբեջանն էլ նշել էր, որ կհամաձայնվի այդ տարբերակին, եթե կարողանա վերադարձնել Արցախը։ Փաստացիորեն կողմերի շահերը համընկել են, գործընթացն արդեն սկսվել է։ Ամենայն հավանականությամբ, այդ գործընթացի մեջ կա նաև Թուրքիան, ու Թուրքիան էլ կարող է ինչ-որ բան ստանալ, օրինակ, նրա մուտքը այդ տարածաշրջան։ Մնում է, որ Հայաստանը կարողանա իր շահերը ճիշտ գնահատել ու այն դեպքերում, որոնք կապված կլինեն նման գործընթացների հետ, օրինակ, ԵԱՏՄ կոչվող հիբրիդային կառույցին Ադրբեջանի միանալը, դրա դիմաց հնարավոր առավելագույնը ստանալ ու համաձայնությունը տալ։ Հակառակը շատ ավելի անշահավետ է Հայաստանի համար։ Մենք տեսնում ենք, որ ԱՊՀ-ի օրինակով, բոլոր այն կառույցները, որտեղ Ռուսաստանը գերակա է, երկրները իրար հետ շփվում են Ռուսաստանի միջոցով, միմյանց հետ հարաբերություններ չկան։ Տեսնում ենք, որ որևէ խնդիր չի առաջանում, նույնիսկ ռազմական ոլորտների ղեկավարները իրար կողք կանգնած նկարվում են, ճիշտ է՝ հիմնականում իրարից հեռու են կանգնում, բայց դա իրականում որևէ լուրջ նշանակություն չունի։ Նման մոտեցում կարող է լինել նաև ԵԱՏՄ-ում, վաղը մյուս օրը՝ նաև ՀԱՊԿ-ում։ Ես նորից եմ կրկնում՝ տարածաշրջանային առումով Ռուսաստանի ազդեցությունն այնքան մեծ է, որ Ադրբեջանի անդամ լինել կամ չլինելը, խոշոր հաշվով, փոխհարաբերություններում տարբերություններ չի մտցնում։ Եվ եթե, խոշոր հաշվով, տարբերություններ չկան, ինչո՞ւ մեր շահերը չիրացնենք, եթե կարող ենք դա անել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում