Saturday, 08 05 2021
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կյանքում բան չի փոխի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

– Պարոն Էստուկյան, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունները կարևոր են, և Բայդենը ևս պետք է դա գիտակցի«Մենք կոչ ենք անում պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Հայաստանը իր վրա վստահ չէ և քարոզչությունն է նախընտրում։ Մեկ բառի օգտագործմամբ պատմությունը չի փոխվում։ Դա միջազգային իրավունքի վրա չի ազդում»։ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի վերաբերյալ ի՞նչ են մտածում Թուրքիայում։

Չավուշօղլուն ստիպված է ինքնապաշտպան կեցվածք որդեգրել, փոխադարձ ինքնապաշտպանության եղանակ գտնել, դրա համար հիմա ավելի սպառնալիքներով է խոսում, բայց դա լուրջ խնդիր չէ։ Ինչ վերաբերում է Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հեռանկարին, ապա պետք է ասեմ, որ սպասման մեջ ենք։ Գրեթե ամեն տարի նույն հոգեբանական իրավիճակն է Թուրքիայում, թե ԱՄՆ նախագահը ինչ պետք է ասի, արդյոք գործածելու է այդ կախարդական «ցեղասպանություն» բառը, թե ոչ։ Ինչպես ամբողջ հայ աշխարհը, այնպես էլ Թուրքիան լարված ուշադրությամբ սպասում է այդ օրվան։ Թրամփի օրոք կամ առաջին տարիներին քանի որ չէր ասել, վստահ էին, որ հաջորդ տարիներին էլ չի ասելու, բայց հիմա Բայդենը՝ որպես ԱՄՆ նորընտիր նախագահ և Թուրքիային հակադրված նախագահ, ավելի մտահոգություն է պատճառում։ Այդպիսի սպասման մեջ էինք Օբամայի օրոք, որը գործածեց «մեծ եղեռն» ձևակերպումը՝ դրանով շրջանցելով «ցեղասպանություն» բառը, հիմա էլ Բայդենի ձևակերպումներին սպասում են թե՛ հայերը, թե՛ թուրքերը, և մենք հույսով ենք սպասում, թուրքերը՝ մտահոգությամբ, բայց փաստացի իրողությունն անփոփոխ է, և, անկախ նրանից՝ ԱՄՆ նախագահը կասի ցեղասպանություն բառը, թե ոչ, այն իրողություն է, և եթե նա ասի, անշուշտ, Թուրքիայի համար դա ծանր է լինելու։ Եվ Թուրքիան էլ չի ուզում ԱՄՆ-ին իրենից հեռացնի, մանավանդ որ մրցակցություն կա, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ են մշակվում և հիմա փորձում են հավասարակշռել։

– Թուրքիայից եկող կոչերը կարո՞ղ են արդյոք ԱՄՆ դիրքորոշման վրա ազդեցություն ունենալ։

Ո՛չ, այդ կոչերը որևէ նշանակություն չեն կարող ունենալ ԱՄՆ-ի համար, այսինքն՝ Թուրքիան չի կարող սպառնալ ԱՄՆ-ին։

– Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ի՞նչ կտա։ Համայնքում սպասելիքները ինչպիսի՞ն են։

– Իհարկե, դա մեր համայնքի վրա մեծ ազդեցություն և նշանակություն չի կարող ունենալ, բայց, անշուշտ, ամբողջ Սփյուռքի վրա կունենա ազդեցություն, կսփոփի։ Թուրքիան իր ռազմավարությունը չի փոխել, Թուրքիան պետք է շարունակի մերժողական և ժխտական քաղաքականությունը, Բայդենի ասած «ցեղասպանությունը» այստեղ բան չի կարող փոխել։

Որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը։ Երկու կողմերից էլ հնչում են կոչեր։

– Իմ անձնական կարծիքով՝ ես այսօր կտրականապես դեմ եմ այդ երկխոսությանը։ Մենք այդ երկխոսությունը երեսուն տարի է՝ բարձրաձայնել ենք, ցանկացել ենք, ասել ենք, որ հարևան երկրները պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենան, բայց արցախյան երկրորդ պատերազմից հետո նույն բանը ասել անհնար է, որովհետև Թուրքիան հստակորեն պատերազմեց Հայաստանի հետ, Թուրքիան վարձկան ահաբեկիչներ փոխադրեց Ադրբեջան, հետևաբար, ուղղակիորեն կողմ եղավ պատերազմին։ Եվ այս պահին ճիշտ չէ Թուրքիայի հետ հարաբերություններ մշակել։ Եվ, ի վերջո, Հայաստանը շրջափակում չի իրականացրել Թուրքիայի դեմ, այլ Թուրքիան Հայաստանի դեմ, դրա համար այս պահին Հայաստանը պետք է քաղաքակիրթ հարաբերություններ ունենա աշխարհի տարբեր երկրների հետ, բայց պետք չէ, որ Հայաստանում խրախուսվի Թուրքիայի հետ համերաշխություն հաստատելը, թող Թուրքիան շահագրգիռ լինի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});