ԱՄՆ Ինդիանապոլիս նահանգում գտնվող FedEx լոգիստիկ ընկերության շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում ութ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հայտարարել է Wsoc հեռուստաալիքը:
Նշվում է, որ կրակողը ինքնասպան է եղել:
FedEx հաստատությունը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանի մոտակայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը հինգշաբթի՝ ուշ երեկոյան, կրակ է բացել Միացյալ Նահանգների Ինդիանապոլիս քաղաքում գտնվող FedEx-ի օբյեկտների վրա: Ըստ հանցագործության վայրի տեսագրությունների՝ հրաձգությունը տեղի է ունեցել շենքի դիմացի կայանատեղում: