Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Լելե Թեփեի և պատերազմի ներքաղաքական առեղծվածը

Ինչ է կատարվել Լելե Թեփեում պարտերազմի առաջին օրերին, որի վերաբերյալ թե՛ այդ օրերին, թե՛ այսօր հնչում են իրարամերժ կարծիքներ, գնահատականներ, մեղադրանքներ: Թեման վերստին ակտիվացավ վարչապետ Փաշինյանի խորհրդարանում հնչեցրած հայտարարությունից հետո, որ այդ օպերացիան մշակվել և իրականացվել է գեներալներից մեկի առաջարկով, գեներալների մասնակցությամբ, և նրանց կարծիքները լսելուց հետո է ինքը տվել օպերացիան իրականացնելու հավանություն: Բանն այն է, որ Փաշինյանի ընդդիմախոսները տևական ժամանակ տարածում են և մեղադրում, թե նա պատերազմի առաջին օրերին փորձել է ամեն գնով հետ բերել Լելե Թեփեն՝ Սերժ Սարգսյանի ֆոնին միավոր հավաքելու համար, որը Ապրիլյան քառօրյայում այդ բարձրունքը կորցրած Գերագույն գլխավոր հրամանատար էր: Առայսօր, սակայն, չի ներկայացվել որևէ ապացույց, որը կվկայեր, որ Փաշինյանը իսկապես դրել է այդպիսի խնդիր, հրամայել է լուծել դա, ինչը բերել է չարդարացված շատ զոհերի: Փաշինյանն իր հերթին խորհրդարանում հայտարարեց, որ Լելե Թեփե բարձրունքի ուղղությամբ օպերացիա իրականացնելու գաղափար առաջարկել է արցախյան ազատամարտի մասնակից հայտնի գեներալներից մեկը, ինչն էլ հետո իր ներկայությամբ քննարկվել է այդ և այլ գեներալների մասնակցությամբ, լսել է օպերացիայի իրականացմանը հավանություն տվող կարծիքները գեներալներից և տվել այն իրականացնելու իր հավանությունը:

Ինչ է կատարվել իրականում Լելե Թեփեի ուղղությամբ, ո՞ր մեղադրանքներն են հիմնավոր, ինչու է ձախողվել օպերացիան, որևէ մեկի դիտավորությա՞ն, թե՞ պարզապես սխալի հետևանքով, որպեսզին պատերազմների ժամանակ լինում է անխուսափելիորեն: Այդ հարցերը կան ոչ միայն Լելե Թեփեի, այլ ընդհանրապես պատերազմի գրեթե բոլոր դրվագներով՝ Շուշի և Հադրութ գագաթնակետով: Այդպիսի հարցեր առաջանում են ցանկացած պատերազմից հետո, անգամ հաղթած, որովհետև անգամ հաղթանակների դեպքում լինում են մութ դրվագներ, վկան արցախյան առաջին պատերազմն է և դրան վերաբերող դրվագները՝ Շահումյան, Գետաշեն, Արծվաշեն և այլն: Եթե կոնկրետ վերադառնանք Լելե Թեփեին, ապա մի հատկանշական տեղեկատվական դրվագ պատերազմի առաջին օրերից: Այսպես ասած, ընդդիմադիր տեղեկատվական հարթակներում հայտնվեց առաջին տեղեկությունը Լելե Թեփեի ազատագրման մասին, որում նշվում էր, թե դա արել է գեներալ Վիտալի Բալասանյանը, որն այն ժամանակ Արցախում ընդդիմադիր կուսակցության առաջնորդ էր, թողել էր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ու կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին: Ոչ պաշտոնապես տարածվող տեղեկությունները լայնորեն ցրվեցին ընդդիմադիր տեղեկատվական դաշտում և սոցցանցերում, հաջողությունը վերագրելով ընդդիմադիր գեներալին: Հետո Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ պետք է հետևել միայն պաշտոնական լուրերին: Ավելի ուշ արդեն պատերազմի հայտնի ընթացքը, հուսախաբությունը և հետպատերազմյան թեժ ներքաղաքական իրավիճակը, երբ Լելե Թեփեի առումով արդեն ոչ թե հաղթանակի դափնու, այլ անհաջողության պատասխանատվության հարց էր, և քննադատության կոշտ սլաքներ Փաշինյանի ուղղությամբ: Փաշինյանն էլ նախօրեին իր հերթին հետ մղեց այդ սլաքները:

Հեշտ է, անշուշտ, պատերազմից հետո գնահատական տալ այս կամ այն դրվագին, հետո այդ գնահատականը տարածել ամբողջ պատերազմի վրա, այն դեպքում, երբ որևէ պատերազմ, թերևս, ավելի շատ ոչ թե հաջորդական, այլ անգամ հակասական դրվագներով ու դետալներով կազմված խճանկար է, որը հասկանալու համար պահանջվում է չափազանց համառ ու մանրակրկիտ աշխատանք և վերծանում: Հայաստանում դրա փոխարեն կա չափազանց համառ տեղեկատվա-մանիպուլյացիոն պայքար ներքաղաքական տրամաբանությամբ, ինչը ուղղակի քայքայում է որևէ առողջ վերլուծության և դասի շանս: Հետևաբար, պատերազմի հարցում պետք է գալ համազգային կոնսենսուսի՝ անկախ քաղաքական ամենաարմատական դիրքավորումներից, և այդ հարցը թողնել բազմազան քաղաքական և հասարակական խմբերի վստահելի ներկայացուցիչներից կազմված քննիչ հանձնաժողովի կամ փաստահավաք խմբի ուսումնասիրության ու վերլուծության:

Բազմազան, որը, իհարկե, չի կարող լինել բացարձակ, բայց կարող է լինել այնպիսին, որ ապահովի հանրային լայն լեգիտիմություն: Եվ պետք է քաղաքական պայմանավորվածություն, որ մինչ աշխատում է այդ լայն ուժերից կազմված մարմինը, քաղաքական մարմինները ձեռնպահ են մնում պատերազմի թեմաները ներքաղաքական և տեղեկատվական խաղարկման ենթարկելուց և ապավինում են ընդամենը բովանդակային և ծրագրային պայքարի: Բայց հնարավո՞ր է Հայաստանում այդպիսի վերքաղաքական և վերխմբային համաձայնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում