Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարածք տալով արժանապատիվ խաղաղություն կնքելը հնարավոր էր 1997-98 թվականներին, բայց ոչ դրանից 26 տարի անց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

– Պարոն Քեռյան, պատերազմից հետո ամենահաճախ խոսվող թեմաներից մեկն այն է, որ Հայաստանը ժամանակին պետք է համաձայներ առաջարկվող փոխզիջումային կարգավորումներին, հարցը կլիներ լուծված, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր, կորուստներ: Թվում է՝ պատերազմով փաստացի պարտադրված տարբերակից հետո միանգամայն տրամաբանական դիտարկում է, բայց արդյո՞ք Հայաստանի համաձայնելչհամաձայնելով է, որ պետք է տեղի ունենար այդ ամենը:

– Ամբողջ բանակցային գործընթացը, որ եղել է 1994 թվականից մինչև 2020 թվականը, եղել է փաստացիորեն գաղտնի։ Հանրությունը բանակցային գործընթացի նրբություններից ընդհանրապես տեղյակ չի եղել։ Ըստ էության, մամուլ է սպրդվել մեկ-երկու փաստաթղթի մասին տեղեկատվություն, որը լրատվամիջոցները վերցրել են ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի, Նալբանդյանի տված հարցազրույցներից կամ ադրբեջանական կողմի տված տեղեկատվությունից, կամ էլ համանախագահների անորոշ հայտարարություններից։

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, որի մասին այդքան խոսվում է, մինչ այսօր պաշտոնապես գաղտնազերծված չեն։ Այն, ինչ մենք խոսում ենք՝ փուլային կամ փաթեթային տարբերակ, կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան.. այսպես մի 20-30 փաստաթղթի անուն է տրվում, բայց, թերևս, ես ինքս՝ որպես քաղաքագետ, արդեն երկու տարի է՝ հետաքրքրությունից դրդված փորձում են գտնել ու ուսումնասիրել՝ դրանցից ոչ մեկի պաշտոնական հրապարակումը չկա։ Մի կողմից ճիշտ է, որ բանակցային գործընթացը տարվել է գաղտնի, որովհետև դա պահանջում է դիվանագիտական էթիկան՝ քանի դեռ պարզ չէ արդյունքը, չհրապարակել՝ ավելորդ իրարանցում չառաջացնելու համար։ Բայց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այդ գաղտնիությունը անիմաստ այնքան է երկարաձգվել, որ պարզապես դարձել է տրագիկոմեդիա։ Այսօր այդ գործընթացի հետ առնչություն ունեցող պետական-քաղաքական այրերի հայտարարությունները միանգամայն հակասական են։

Հիմա խոսում են այն մասին, որ նախկին փաստաթղթերում երբևիցե չի եղել Շուշին հանձնելու հարցը։ Բայց պարզվում է, որ մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ բանակցությունների ընթացքում միշտ խոսք է եղել Շուշի ադրբեջանցիներ վերադարձնելու ու այնպիսի ճանապարհ տրամադրելու մասին, որ նրանք ազատորեն գնան-գան Շուշի։ Մեկ ուրիշ տեղ նախկին պաշտոնյաները խոսում են այն մասին, որ չի խոսվել տարածքներն առանց կարգավիճակի վերադարձնելու մասին, բայց վարչապետն իր ելույթում նշեց, որ բավականին երկար ժամանակ բանակցային գործընթացում Ադրբեջանի պահանջում ընդհանրապես կարգավիճակի հարց չի էլ եղել։ Հայկական կողմը գնացել է բանակցությունների՝ ըստ էության համաձայնություն տալով, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Հիմա ես նույնիսկ խուսափում եմ ինչ-որ բան ասելուց, որովհետև կարծում եմ, որ պետք է գա ժամանակը, ամբողջը գաղտնազերծվի, փաստաթուղթ առ փաստաթուղթ դրվի սեղանին, համեմատվի, որպեսզի մենք կարողանանք պարզել, թե որն է ճիշտը, որն է պարզապես քարոզչական նպատակով օգտագործվում՝ մեկը մյուսին վարկաբեկելու համար։ Հիմա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը անում է հայտարարություն, իսկ Սերժ Սարգսյանը հերքում նրա ասածները, Ռոբերտ Քոչարյանի ասածներն էլ չեն համընկնում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի ասածների հետ։ Հետո Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, ու մարդիկ բոլորովին այլ տպավորություն են ստանում։ Այսպես այդ հակասականությունը, խառնաշփոթը, անորոշությունը, որ եկել է դեռ 26 տարի առաջ՝ դիվանագիտության գաղտնիության քողով ծածկված, մարդկանց մեծ շփոթության մեջ է գցում։

– Այսինքն՝ գտնում եք, որ պետք է հրապարակվեն բոլոր բանակցված փաստաթղթերը։

– Այո՛, գտնում եմ, որ ժամանակը կգա ու գաղտնիությունը կկորցնի իր արդիականությունը։ Այդ ժամանակ նոր հնարավոր կլինի տարբերակել ու որոշել՝ ով ինչ է բանակցել, ինչ է խոստացել Ադրբեջանին, իսկ համանախագահներն ինչ են առաջարկել։ Տեսեք՝ լրիվ հակասական հայտարարություններ են իրար հաջորդում։ Նույնիսկ Ազգային ժողովում վարչապետը ռուսերեն լեզվով ընթերցում էր մի փաստաթղթի վերնագիր, բայց չի նշում դրա բովանդակությունը։ Ենթադրվում է, որ խոսքը փուլային լուծման մասին էր, որն ինքը ժառանգել էր որպես վերջնական փաստաթուղթ։ Բայց ինքն, օրինակ, չի նշում, թե այնտեղ ինչ հոդվածներ կան, ինչ էր նախատեսվում Շուշիի հարցում, Ղարաբաղի կարգավիճակի հարցում, Հայաստան-Արցախ կապի հարցում, փախստականների վերադարձի հարցում, կամ անվտանգության գոտու հետ վերադարձման հարցը։ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարար Լավրովը տալիս է հարցազրույց, հարցազրույցը նրանից վերցնում են հայտնի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանն ու Ռոման Բաբայանը, նրան հարցնում են՝ մի՞թե հնարավոր չէր լուծել հարցն այնպես, որ պատերազմ չլիներ։ Լավրովն էլ պատասխանում է՝ ինչպե՞ս հնարավոր չէր, դա հնարավոր էր լուծել մեր առաջարկած՝ 5+2 բանաձևով։ Այստեղից ես լրիվ ուրիշ տպավորություն եմ ստանում։ Այնինչ, վարչապետն ասում է՝ երբեք չի եղել այնպիսի լուծման պլան, որը հայկական ադմինիստրացիայի տակ թողներ անվտանգության գոտու տարածքները։ Իսկ Լավրովի ասած 5+2-ը ենթադրում է, որ 2-ը պետք է մնար, իսկ Ղարաբաղում պետք է լինեին խաղաղապահ ուժեր։ Այս խառնաշփոթը հասել է այնպիսի մի մակարդակի, որ ոչ միայն Հայաստանի նախկին ու նոր ղեկավարները, բանակցային գործընթացում ընդգրկված մարդիկ են հակասական տեղեկատվություն տալիս, այլ նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ու Մինսկի խմբի անդամ պետությունների համանախագահող ներկայացուցիչները։ Նույնիսկ ԵԱՀԿ գործող ներկայացուցչի խոսքից ոչինչ պարզ չի դառնում։ Եվ այսքանից հետո ասել, թե այս քննարկումներն ինչ-որ բան կտան՝ անիմաստ է։ Նույնիսկ եթե հիմա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամբողջությամբ ժխտեն Նիկոլ Փաշինյանին, ու Նիկոլ Փաշինյանն էլ նրանց՝ իրավիճակը պարզ չի դառնա։ Ո՞ր պահից է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չի քննարկվել, և ինչու Հայաստանի հանրությունն այդ մասին չի իմացել։ Ինչու չենք իմացել այն մասին, որ փաստացիորեն Մինսկի խումբը կանաչ լույս է վառել Ադրբեջանի առջև ռազմական ճանապարհով հարցի լուծման համար։ Հազար ու մի նման ենթադրություն կարելի է անել։

– Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի մեղադրանքը հետևյալն է՝ եթե ավելի շուտ հանձնեինք տարածքները, կլիներ արժանապատիվ խաղաղություն, և ոչ պատերազմ։ Ինչքանո՞վ եք այս մոտեցման հետ համակարծիք։

– Դրա մեջ, իհարկե, կա որոշակի ճշմարտություն, բայց ես դա կվերագրեի 1997-1998 թվականներին։ Եթե ինչ-որ բան հանձնելով արժանապատիվ խաղաղություն լիներ՝ հնարավոր էր այդ տարիներին։ Բայց 26 տարի անց, երբ Ադրբեջանն ընդհանրապես ուլտիմատիվ կերպով պահանջում էր իր սահմանների վերականգնում՝ դա այդքան էլ իրատեսական չէր։ Երկարատև բանակցային ժամանակահատվածում Ադրբեջանը բնակչության քանակով Հայաստանին գերազանցում է արդեն 8-9 անգամ, մոտավորապես այդքան էլ տնտեսական ու ռազմական ռեսուրսներով։ Բնականաբար, Ադրբեջանի դիրքորոշումը, կոշտությունն ու պահանջները չեն կարող նույնը լինել, քան այն ժամանակ, երբ քննարկվում էր պատերազմ, թե խաղաղություն ընտրության հարցը։ Եթե խոսքը գնում է տարածք տալ ու արժանապատիվ հաշտություն կնքել՝ ես դա պատկերացնում են միայն 1997-1998 թվականների մակարդակով։ Բայց դա, իհարկե, չէր բերի Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից։ Այսինքն՝ դա կարող էր լինել միայն Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավար մարզի կարգավիճակ ստանալով։ Վազգեն Սարգսյանը, բացահայտորեն պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանին, այդ առնչությամբ ժամանակին ասել է՝ մենք այսքան զոհ չենք տվել, որ Ղարաբաղը թողնենք Ադրբեջանի կազմում։ Ե՛վ այն ժամանակվա քաղաքական էլիտան է ընտրել պայքարը շարունակելու տրամաբանությունը, և՛ դրան համաձայնել է ժողովուրդը, և՛ հետագա իշխանություններն են այդ տրամաբանությամբ շարունակել բանակցային գործընթացը։ Բայց ես՝ որպես մասնագետ, զբաղվելով այս հարցում, հայտարարում եմ, որ մեր պատկերացումներով ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել, եթե մենք ունենանք բանակցային գործընթացի ամբողջ փաստաթղթային փաթեթը, որն առ այս պահը գաղտնազերծված չէ։ Մնացած ամեն ինչ ենթադրությունների ժանրից է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում