Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հիանալի է, որ մեր նախագահները հանդիպում են, ուրախ եմ նաև մեր ԱԳ նախարարի հայտարարության համար, բայց Երևանին ու Թբիլիսիին պետք են կոնկրետ նախագծեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։

https://www.1in.am/assets/uploads/2021/02/00-1356.jpg

– Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով ապրիլի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Վրաստան: Ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները: Հասկանալի է, որ նախագահները երկու երկրների առաջին դեմքերը չեն, բայց ինչ կարելի է ակնկալել երկկողմ հարաբերություններում նրանց գործողություններից։

– Հաշվի առնելով այն փաստը, որ մեր նախագահը արարողակարգային գործիչ է, իսկ ձերն էլ համարյա արարողակարգային է, ես դա դրական եմ գնահատում: Ես սատարում և հավանություն եմ տալիս: Շատ հիանալի է, որ նախագահները հանդիպում են, բայց ես կնախընտրեի, որ հանդիպեին էկոնոմիկայի նախարարները, տրանսպորտի, կապի, էներգետիկայի և այլնի պատասխանատուները: Մեզ պետք են հստակ նախագծեր և կոնկրետ լուծումներ։

– Որոնք են հետպատերազմյան շրջանում երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունները։ Վրաստանը կարո՞ղ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններին:

– Վրաստանի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ միանշանակ չի խոչընդոտում Հայաստանի հետ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը: Շատ ավելի բարդ իրավիճակ է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության կտրուկ ուժեղացված ազդեցության հետ կապված: Այսօր Մոսկվան կարող է արգելափակել ցանկացած նախաձեռնություն և ցանկացած նախագիծ, որը իրեն ինչ-որ պատճառներով դուր չի գալիս: Բայց դիվանագիտությունը հենց դրա համար է, որպեսզի Երևանը կարողանա համոզել Կրեմլին, որ Վրաստանի հետ համագործակցությունը՝ որպես իրեն հարևան երկիր, անհրաժեշտ է:

– Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՀՀ նախագահի այցից հետո մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակի կանցնեն: Ինչ եք կարծում՝ ի՞նչ նոր մակարդակի մասին է խոսքը:

Մեր արտգործնախարարի հայտարարությունը լավն է, ուրախ եմ իր համար: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե նա ինչ նկատի ունի «որակապես տարբեր մակարդակ» հասկացություն ասելով: Իրականում ոչ մի նոր որակի կարիք չունեք: Անհրաժեշտ են կոնկրետ նախագծեր, որոնք օգտակար կլինեն ինչպես Վրաստանին, այնպես էլ Հայաստանին: Մնացած ամեն բան խորամանկություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում