Հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի նոր մուտանտ շտամ է հայտնաբերվել: Մուտացիան կարող է ավելի վարակիչ լինել, քան հարավաֆրիկյան և բրազիլական տարբերակները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Հանրային առողջության գրասենյակը «դիտարկվող տարբերակի» կարգավիճակ է տվել կորոնավիրուսի նոր շտամին: Տարբերակը, որ առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, ունի մի քանի մուտացիաներ», – հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ հաստատվել է վարակի 77 դեպք:
Արեւելյան Անգլիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Փոլ Հանթերը հավելեց, որ վիրուսի նոր շտամում կա երկու սպիտակուցային մուտացիա: