ԱՄՆ Տեխաս նահանգում տղամարդն իր վարած ավտոմեքենայով բախվել է Սան Անտոնիոյի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկին, որից հետո կրակ է բացել: Այս մասին հաղորդում է KSAT հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով:
Հրաձիգը վնասազերծվել է օդանավակայանի անվտանգության աշխատակցի կողմից: Դեպքի վայրից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Միջադեպի արդյունքում տուժել է երկու մարդ, նրանց նույնպես տեղափոխել են հիվանդանոց:
«Հրաձիգը շատ զինամթերք ուներ, անխտիր կրակում էր: Մեր բախտը բերել է, որ այսօր այս միջադեպի արդյունքում շատ մարդ չի տուժել»,- ասել է օդանավակայանի ոստիկանության պետ Ուիլյամ Մաքմանուսը: