Saturday, 08 05 2021
01:00
Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
00:50
Պուտինն ու Նեթանյահուն խոստացել են շարունակել երկխոսությունը
Երևանում 36-ամյա կինը ավտոմեքենայի մեջ վիճաբանել է ծանոթ տղամարդու հետ, ապա ատրճանակից կրակոցներ արձակել
00:30
Sputnik V-ի արտադրությունը Բրազիլիայում կսկսվի առանց կարգավորումների հաստատման սպասելու
ՀՀ ՊՆ-ում նշել են Պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը
Վրաստանում պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակման 300 դեպք է գրանցվել
00:00
Ջո Բայդենը վստահ է Վլադիմիր Պուտինի հետ իր հադիպումը կազմակերպելու հարցում
Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg
23:40
Ավստրալիայի հարավում 6.0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
23:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը
Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել
Թուրքիան հայտարարել է F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու մասին
22:50
Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ
22:40
Մյանմայում հարձակվել են գազատարը պահպանողների վրա
«Մենք գաղութ երկիր չենք»․Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Չավուշօղլուին
22:20
Հրապարակվել է չկառավարվող չինական հրթիռի լուսանկարը
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում
Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը
Լատվիայում ՀՀ դեսպանատունը մեծ աշխատանք է կատարել․ Թուրքիան փորձում էր տապալել գործընթացը
Քրեական կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
Ցավում եմ առաջին նախագահի հետ տեղի ունեցող ողբերգության համար․ Վահագն Հովակիմյան
Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղադրանքը հստակ չի եղել, պատասխանատուն Գլխավոր դատախազն է
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Բաքվում շտապ օգնության բժիշկները գործադուլ են հայտարարել խոստացված աշխատավարձները չվճարելու համար
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ
Շուշին հետ ենք բերելու առանց մեծ ջիգեր գործադրելու, առանց ոչ մի կրակոցի․ Ժիրայր Սեֆիլյան
21:04
Նախագահը չի սատարում որևէ ուժի

Բոլոր ստորաբաժանումներով պետք է ունենանք Արցախի ՊԲ, առանց դրա չենք կարող մեր անվտանգությունն ապահովել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՀ ԱԺ «Ազատ ՀայրենիքՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

– Պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին։ «Մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց»,-հավելեց Փաշինյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Թե որքանով է իրատեսական այս փուլում, չեմ կարող ասել, բայց այն, որ մեր գերնպատակն այսօր պետք է լինի տարածքների դեօկուպացումը, միանշանակ է։ Եվ մեր՝ որպես բանակցային գործընթացի արդյունքներից մեկը, միանշանակ պետք է լինի տարածքների դեօկուպացիան։

– Փաշինյանը նշեց նաև, որ պետք է հետևողականորեն շարունակեն Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը «Մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է»: Որքանո՞վ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կհայտնվի տեղի ունեցածը, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այս ուղղությամբ։

– Այն, որ Ադրբեջանում այսօր պետական մակարդակով տեղի է ունենում հայատյացության քաղաքականություն, միանշանակ է։ Այսինքն՝ այն կեղծ օրակարգը, որն այսօր փորձում է Ադրբեջանը մտցնել բանակցային գործընթացի շրջանակներում կամ այն ձևաչափերում, կամ այն, որ ԼՂ հարցը լուծված է և պետք է մտածենք համատեղ, կամ կողք կողքի ապրելու մասին, իրականությանը չի համապատասխանում։ Եվ այն քաղաքականությունը, որ այսօր իրականացնում են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությունները՝ հայատյացության քաղաքականությունն է պետական մակարդակով։ Եվ հենց այդ թանգարանի կամ պուրակի բացումը և մնացած վայրագությունները, որոնք ժամանակին կատարվել են, հանրայնացնել և փորձել այդ ձևով ժողովրդի մեջ սերմանել հենց հայատյացություն և հայերի նկատմամբ թշնամանք, սա պետական քաղաքականության մաս է կազմում։ Բացառվում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Եվ բանակցային գործընթացում չի կարող Արցախը լինի Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակում, միանշանակ այդպես է, և միջազգային հանրությունը պետք է նաև մեր կողմից հնչեցվող հայտարարություններով բանակցային գործընթացի և այլ մնացած ձևաչափերով հասկանա, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս որևէ կարգավիճակով։

– ԱԽ նիստում քննարկվել է ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորումը։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ նիստից։ Նշվում է, որ քսանհինգհազարանոց բանակի փոխարեն Արցախում մնալու է 7 հազար պրոֆեսիոնալների բանակ՝ բարձր աշխատավարձով։ Մոտ 3,5 հազարը ապահովելու են արցախցիները, նույնքան՝ հայաստանցի պրոֆեսիոնալները։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։

– Ես ԱԱԽ նիստին չեմ մասնակցել և մանրամասներին չեմ տիրապետում, բայց այն, որ Արցախը պետք է ունենա Պաշտպանության բանակ, դա ակնհայտ է։ Մեր անվտանգությունը պահպանելու երաշխավորներն են թե՛ մեր Պաշտպանության բանակը, թե՛ խաղաղապահ ուժերը։

– Հայաստանի պրոֆեսիոնալների ներգրավմա՞մբ։

– Այստեղ ճիշտ չէ տարանջատել Հայաստանի կամ որևէ տեղից, այսինքն՝ պայմանագրային պրոֆեսիոնալ բանակը մեր պաշտպանության բանակի մաս կարող է կազմել, և այդ պայմանագրային ծառայողների մեջ լինելու են Արցախից կամ Հայաստանից, կամ այլ տեղերից, իմ կարծիքով՝ դա էական չէ, քանի որ ինքը համարվելու է որպես պրոֆեսիոնալ բանակ, և ծառայությունը դիտարկվելու է որպես աշխատանք։

– Բայց ձեր ԱԽ քարտուղարն էր հայտարարում, որ զորակոչ չի լինի, կամավորության սկզբունքով կլինի հայաստանցիների համար։ Խնդի՞ր չէ սա։

– Զորակոչ չի լինելու, խոսքը պայմանագրային աշխատողների մասին է, իսկ պայմանագրային աշխատողների հետ կապված սահմանափակում չկա, աշխատավարձով կարող ես ծառայել Պաշտպանության բանակում, և կարևոր չէ, թե որտեղի քաղաքացի է, և կարևոր է որպեսզի համալրվի Պաշտպանության բանակը։ Մեր Պաշտպանության բանակը պետք է լինի և այն մեր անվտանգության երաշխավորն է։

Ռուս խաղաղապահներն, ըստ էության, անվտանգությունը չե՞ն ապահովում են։

– Մենք ասում ենք, որ այս փուլում խաղաղապահ ուժերի ներկայությունը այստեղ կա, բայց նրանք, մեր բանակի հետ մեկտեղ, համարվում են մեր անվտանգության երաշխավորը, թե հետագայում ինչ կլինի, չենք կարող ասել։ ՊԲ՝ բոլոր ստորաբաժանումներով պետք է ունենանք և, իհարկե, առանց դրա մենք չենք կարող որևէ ձև մեր անվտանգությունն ապահոված լինենք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});