Ալիևն արդեն հոգեխանգարումեր ունի, նա թող ասի՝ իր պապը, ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել, այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, որովետև իր ղեկավարած պետությունը այդքան պատմություն չունի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի անվտանգության խնդրին, Խաչատրյանն ասում է՝ Սյունիք հաճախ է այցելում, այնտեղ խնդիրները բազմաթիվ են, աշխատանքներ շատ կան, քանի որ Սյունիքը դարձել է առաջնային սահման, սակայն տեղում պետք է հասկանալ՝ բնակչությունը իրեն անվտանգ զգո՞ւմ է, թե՞ ոչ․
«Սյունիքում անվտանգային հարցեր լուծելու համար օր ու գիշեր աշխատանք տարվում է»։