The Lancet Respiratory Medicine գիտական ամսագրի հաղորդման համաձայն, գիտնականները հետազոտություն են անցկացրել երիտասարդ հիվանդների նոր տիպի կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հնարավորության վերաբերյալ:
«Մարդիկ, որոնք արդեն հիվանդացել են կորոնավիրուսով, այդ թվում` երիտասարդները, կարող են նորից վարակվել… Ընդ որում, գիտնականները դեռ հստակ չգիտեն, թե պաշտպանվածության ինչ աստիճան են ձեռք բերում հիվանդացածները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նախկինում արդեն կորոնավիրուսով հիվանդացած անձանցից վարակվել է շուրջ 48%-ը, իսկ արդեն հիվանդացածների՝ մոտ 10%-ը:
Փորձագետները կարծում են, որ կրկնակի վարակման պատճառը կարող է թույլ իմունիտետը լինել: